Հայտնի են Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մասնակցած քաղաքացիների թվերը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» իր ֆեյսբուքյան էջում գրել է. 2021 թվականի մարտի մեկին, Երևանի Հանրապետության հրապարակում ժամը 18։30-ից մեկնարկել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հենց տեղում իրականացրել է

հանրահավաքի աերոնկարահանում՝ մասնակիցների քանակը պարզելու նպատակով։ Հարկ է նշել, որ հանրահավաքի ժամով պայմանավորված՝ նկարահանումն իրականացվել է հանրահավաքի մեկնարկի ժամից ընդամենը 24 րոպե անց՝ մթությունից

խուսափելու ու նաև հետագա հաշվարկը հնարավոր դարձնելու համար։ Նկատենք նաև որ դրանից հետո՝ հավաքի ընթացքում, մասնակիցների քանակն էապես ավելացել է, բայց մթության պատճառով ավելի ուշ ժամի անհատական հաշվարկ իրականացնել չի

հաջողվել մեզ։ Ըստ այդմ, 18։54-ին արված աերոլուսանկարի անհատական հաշվարկի, ինչպես նաև ավելի ուշ արված լուսանկարների հաշվարկի հիման վրա կարող ենք պնդել այն, որ Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցների քանակը վստահաբար եղել է ոչ պակաս, քան 21,000 ու ոչ ավել, քան 25,500 մարդ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *