Արմեն Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը եկել են համաձայնության… Արթուր Ղազինյանը ուշագրավ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ է հայտնում

Արմեն Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը եկել են համաձայնության… Արթուր Ղազինյանը ուշագրավ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ է հայտնում
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ ունեցած տեղեկություններով, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպ արարության

միջոցով արդեն իրագործել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՀՀ ԶՈՒ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Մասնավորապես, ըստ այդ հաստատված ծրագրի, նախագահ Արմեն Սարգսյանը չորեքշաբթի օրը կդիմի Սահմանադրական դա տարան՝ սակայն ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թվականի հունիսի 11-ին ընդունված

Զի նվորական ծառայության ու զի նծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով արդեն։ Հիշեցնեմ, որ 2018թ-ին Մովսես Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար ՀՀ Ազգային ժողովի նշված օրենքում կատարեց հետևյալ լրացումը. «Բարձրագույն հրամանատարական կազմի զի

նվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի առաջին մասում սահմանված հիմքեր, թե ոչ»։ Սա արդեն նշանակում է, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու վարչապետի

որոշումը օրենքի ուժով կմտնի օրինական ուժի մեջ ու Օնիկ Գասպարյանը արդեն իրավաբանորեն կդադարի լինել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ։ ՀՀ Նախագահին խնդրում, հորդորում ու նաև պահանջում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դա տարան ուղարկել բացառապես Հայաստանի Հանրապետության վարչապետի Ձեզ ներկայացված՝ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու

մասին այդ առաջարկությունը։ Այս Նշվածից զատ ցանկացած այլ գործողություն կդիտարկվի արդեն որպես հար ված Հայստանի Հանրապետության անվտան գությանն ու Հայաստանի Հանրապետության Զի նված ուժերի մար տունակությանը»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *