Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագիրն ուժի մեջ է մտնելու ավտոմատ կերպով, քանի որ… Ստյոպա Սաֆարյանի ուշագրավ գրառումը

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությունից հետո, որով Գլխավոր Շտաբը՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ պահանջել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Նիկոլ Փաշինյանը որոշում կայացրեց Գլխավոր Շտաբի պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու մասին: Որոշումը վարչապետի աշխատակազմը ուղարկեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որպեսզի վերջինս

ստորագրի այն, սակայն Նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և առար կություններով որոշումը հետ ուղարկեց: Նիկոլ Փաշինյանը արդեն երկրորդ անգամ որոշումը ուղարկեց նախագահին և կրկին հորդորց այն ստորագրել: Այսօր Արմեն Սարգսյանը որոշում է

կայացրել կրկին չստորագրել և առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է սահմանադրական դա տարան «Զի նվորական ծառայության եւ զի նծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով արդեն:Այս առթիվ

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը իր էջում գրել է. Եթե ճիշտ եմ հասկանում, ՀՀ նախագահը առանձին օրենքի հարցով է դիմում ՍԴ, այլ ոչ թե Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագրի։ Ստացվում է, որ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագիրն ուժի մեջ կմտնի ավտոմատ։