Եթե հիմա չգրեմ, այլեւս չեմ գրի… Օնիկը թող ինձնից չնեղանա, որ իր պատմածը հրապարակեցի… Ոսկան Սարգսյանի գրառումը Օնիկ Գասպարյանի մասին

Եթե ես սա հիմա չգրեմ, այլեւս չեմ գրի այդ մասին. Օնիկ Գասպարյանին ես վաղուց եմ ճանաչում, երբ Իջեւանի զո րամասի հրամանատար էր, հետո՝ կորպուսի հրամանատար։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ես միշտ սահմանի մասին նյութեր էի գրում, մենք երբեմն բու ռն վ եճեր

էինք ունենում, սակայն այդ մարդուն ճանաչեցի որպես հայրենասեր, հաստատակամ սպայի։ Անկեղծ ասած, երբ Արծրուն Հովհաննիսյանը ժողովրդին խաբում էր ռազ մաճակատից կե ղծ հաղթական զեկույցներով, ես մտածում էի, թե Օնիկ Գասպարյանը պետք է ըն դվզի, բանակը պետք է կանխի մեր հայրենիքի տարածքների հանձնումը։

Սակայն մենք երեւի շատ բան չգիտենք, հետո կիմանանք։ Օնիկ Գասպարյանի հետ կապված մի պատմություն պատմեմ, որ ինքն է պատմել ինձ։ 1990-ականներին ինքը սահմանում ակ անի պայ թյունից վիրա վորվել է, ոտքը ծնկից ներքեւ անդամահ ատել են նրա Իջեւանի հիվա նդանոցում։ Մար տական ընկերները ցանկացել են տեղափոխել Երեւան, սակայն Օնիկը դեմ է եղել, ասելով՝ դե, արդեն վիրա հատել են։ Ընկերներն իր կամքին հակառակ նրան տեղափոխել են Երեւան։

Իմ հին ընկեր, իմ հայրենակից, հրաշագործ բժիշկ Արտավազդ Սահակյանը նրա ոտքը զննելով՝ անդամա հատված տեղից վերեւ մի թել է կապել եւ գիշերը գնացել տուն։ Գիշերվա ժամը 4-ին Արտավազդ Սահակյանը վատ բան կանխազգալով՝ եկել է հիվա նդանոց եւ տեսել, որ իր

կապած թելը խորը մխրճվել է Օնիկի ոտքի մեջ։ Դա նշանակում է, որ գազային գան գրենա՝ փտա խտ էր սկսվել, եթե Արտավազդ Սահակյանը առավոտյան գործի գնար, գանգ րենան արդեն կբարձրանար դեպի կոկորդ եւ կսպ աներ Օնիկին։ Արտավազդ Սահակյանը վիրահ ատելով՝ փրկել է Օնիկ Գասպարյանի կյանքը։

Ես չեմ ուզում հերոսացնել Օնիկին, սակայն երեսուն տարվա լրագրողական աշխատանքի ընթացքում նրա մասին միայն լավ բաներ եմ լսել ես: Հայրենիքիս համար դժվարին պահին ես ՀՀ զի նված ուժերի, Օնիկ Գասպարյանի կողքին եմ, Օնիկն էլ ինձնից թող չնեղանա, որ իր պատմածը հրապարակեցի»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *