Դավիթ Մելիքյանը գրել է. Երեկվա հանրահավաքից հետո բազմաթիվ կարծիքներ կան. Սակայն ապշելու չափ զարմացած եմ էն հատվածի կարծիքներից, որոնք վերջին շրջանում երկու կողմերին էլ քննադա տում են, երբեմն ատում 2-ին էլ, չնայած, որ ատելությունը հիմնականում ուղղված է դեպի իշխանություններ, մյուս կողմին էլ երբեմն քննադ ատում են «на всякий», որ բալանսավորեն իրենց «տեսակետը»:
Սիրելի «չեզոք» դիրք ունեցող իմ հայրենակիցներ, եթե խնդրեմ կբացատրեք հիմա դուք ինչից եք դժգոհ? Երբ երեկվա հանրահավաքի ժամանակ հստակ ասվեց, որ իշխանությունիշխանությունները պատրաստ են արտահերթ ընտրությունների: Ինչն է հիմա ձեր դժգոհության նպատակը, երբ հիմա ստեղծվում է հնարավորություն կատարել ձեր ընտրությունը երկու կողմերից դուրս:
Դեմ եք 2 կողմերին, գնացեք ու ընտրեք ձեր նախընտրած ուժին, ստեղծեք բոլորիս երազած իշխանությունը: Իսկ դեմ լինելով արտահերթին, (խոսքս վերաբերվում է բացառապես 2 կողմերին դեմ դիրքորոշում ունեցողներին) դուք կիսում եք օրվա «ընդդիմություն» կոչվածի տեսակետը, ուստի խոսել չեզոք լինելուց` առնվազն անկեղծ չէ արդեն, իսկ, եթե անկեղծ, ապա դուք հոգու խորքում շատ լավ էլ կողմնորոշված երազում եք ինչ որ 1-ի վերադարձը:
Ես, որպես ՀՀ քաղաքացի, այո` կողմ եմ արտահերթ ընտրություններին, կողմ եմ որովհետև համոզված եմ ժողովրդի հաղթանակի, ժողովրդի իշխանությունը վերահաստատելու մեջ: Ժողովրդավարական պետության միակ երաշխիքը ` դա լեգիտիմ ընտրված իշխանությունն է, որն էլ պատկանում է ժողովրդին: Ես համոզված եմ, ամեն ինչ լավ է լինելու, ամեն ինչ շատ լավ է լինելու: