Օնիկ Գասպարյանը զանգել է Սերժ Սարգսյանին… ՈՒՇԱԳՐԱՎ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. «Հրապարակ»

Hraparak.am -ը գրել է. Նախօրեին Միքայել Մինասյանն ուշագրավ տեղեկություն էր հաղորդել, թե «ԱԱԾ-ն մի քանի ամիս առաջ գաղտնալսել է Օնիկ Գասպարյանին ու ձայնագրել Գլխավոր շտաբի պետի ու երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը այն շուտով հրապարակվելու է»։ Մենք փորձեցինք ճշտել,

թե ինչի մասին է խոսքը։ Պարզվում է, որ այդ խոսակցությունը եղել է դեկտեմբերին՝ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք մեկնելու օրերին։ Սերժ Սարգսյանին տեղեկացրել են, որ Օնիկ Գասպարյանը՝ Փաշինյանի Սյունիք մեկնելուց առաջ՝ դեկտեմբերի 19-ին, այցելել է Սյունիքի մարզ, որպեսզի կազմակերպի, որ դեկտեմբերի 21-ին կատարվելիք վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը չխոչ ընդոտեն։ Նախօրեին արդեն հայտնի էր, որ

սյունեցիները Նիկոլ Փաշինյանին չեն թողնելու մարզ մտնել, ուստի այդ հարցը միայն ուժայինները կարող էին կարգավորել։ Այս լուրը Սերժ Սարգսյանի զարմանքն է հարուցում, որ այդ ցածր առաքելությունը ստանձնել է ԳՇ պետը։ Երբ Գասպարյանին փոխանցում են Սերժ Սարգսյանի զարմանքը, նա այնքան է վրդ ովվում, որ ուղիղ կապով

զանգում է Սերժ Սարգսյանին եւ զայր ացած ասում՝ ես դրա այցի հետ կապ չունեմ, ես ո՞նց կարող եմ նման բանով զբաղվել։ Եվ այնքան է զայր ացած լինում, որ անգամ հայհ ոյում է Նիկոլ Փաշինյանին, թե՝ ես դրա կամակատարը չեմ։ Ահա, այս խոսակցությունն է ձայնագրել ԱԱԾ-ն, որն ուզում են հրապարակել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *