Փաշինյանը իր թիմակիցներին նոր հրահանգ է տվել… Օնիկ Գասպարյանը գիշերը տուն է գնացել, սակայն… ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հանրության մի ստվար զանգված խորը հիասթ ափություն ապրեց։ Նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց Օնիկ Գասպարյանի հրամանագիրը, ու նա իրավունքի ուժով կազատվի պաշտոնից: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները տեղեկացրին, որ Օնիկ Գասպարյանը երեկ գիշեր արդեն տուն է գնացել. մինչ օրս նա գիշերում էր ՀՀ ՊՆ գլխավոր

շտաբում։ Դա, բայց, ոչ թե նշանակում է նահանջ, այլ կարճ դադար։ ԳՇ անդամները սպասում են առավոտյան Օնիկ Գասպարյանի գալուն ու նոր հրահանգներին։ Իսկ ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի անակնկալ որոշմանը, ապա նկատենք, որ նախօրեին, երբ նախագահը հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հանդիպումից առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները

սոցիալական ցանցերում ու հարցազրույցներում իսկական գրոհ էին սկսել ՀՀ նախագահի դեմ։ ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանն անգամ նախորդ օրը դիտարկում էր նախագահին անվստահություն հայտնելու տարբերակները արդեն: Դրան զուգահեռ Արմեն Սարգսյանին գովեստի խոսքեր էին հղում ընդդիմության առաջնորդները: Վարչապետը նախագահի հետ հանդիպումից հետո sms էր ուղարկել իր թիմակիցներին՝ «անջատելով» քննադա տությունները, ու զարմանալի չէր, որ երեկ արդեն իրավիճակը 180 աստիճանով փոխվեց։

Նիկոլ Փաշինյանի պահանջը կկատարվի. Օնիկ Գասպարյանը, ամենայն հավանականությամբ, կդադարի լինելարդեն ԳՇ պետ մարտի 4-ից: Մնացած քայլերը լիրիկայի ժանրից են՝ Սահմանադրական դա տարան, օրենքի սահմանադրականություն ու այլն։ Իսկ թե ինչ են պայմանավորվել նախագահը, վարչապետը, ապա նաև վարչապետն եւ ընդդիմության լիդերները, առաջիկայում կպարզվի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: