ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր որդու մեդալը կվերցնենք արժանապատիվ ղեկավարությունից, որովհետև… Աստղիկ Գալեյան

News.am- գրել է. Ամուսինս ու ես որոշեցինք, որ մեր որդու մեդալը կվերցնենք արժանապատիվ ղեկավարությունից, քանի որ մենք կարծում ենք, որ մեր երեխաներին դավ աճանել են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց 44–օրյա պատ երազմում զո հված սերժանտ Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը, որը մի քանի օր առաջ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ ինքն ու իր ամուսինը հրաժարվել են ընդունել Արցախի նախագահի կողմից իրենց որդուն հետմա հու շնորհված «Մար տական ծառայության մեդալն

ընդունել։ «Վերջին կապը եղել է սեպտեմբերի երեսունին, հոկտեմբերի մեկին հրթի ռակոծվել են, սակայն մինչ այդ շատ ծա նր մար տեր են մղել, մեծ թվով զի նտեխնիկա ոչ նչացրել։ Ընկերները պատմում են, որ շատ համարձակ էր կռ վում, ոչ մեկին չէր թողնում հուսահատվեն, ասում էր՝ տղերք, դուք հանգիստ եղեք, ես ինչ որ պետք է՝ կանեմ։ Իրենից կախված ամեն ինչ արել է,

վերջերս խոսել եմ իր ծառայակիցներից 1-ի հետ, ասաց՝ շնորհակալ եմ ձեզ, որ նման տղա ունեք, ամեն ինչում 1-ինն է եղել»,– պատմեց Մխիթար Գալեյանի մայրը, ապա շարունակեց. «Սեպտեմբերի 25-ին դիրքերից իջել էր, 26-ին աղջկաս 18-ամյակն էր, նշում էինք, տեսազանգով խոսեցինք, բոլոր հարազատներին տեսավ, ուզում էր, որ բոլորին հերթով ցույց տայի։ Մենք որոշել էինք 28-

ին կամ 29-ին մեկնել Արցախ՝ իրեն տեսնելու։ Սեպտեբերի 27-ի առավոտյան բո թը ստացանք, որ պատ երազմ է, անընդհատ զանգում էինք, չէր պատասխանում։ Անհանգիստ էինք, հետո SMS-ով գրեց՝ «մամ ջան, «ռազ վոդ ա», հետո կզանգեմ»։ Հետո, երբ զանգեց, հարցրի՝ զո րամասում ե՞ք, ասաց՝ այո, սակայն զգացի, որ զո րամասում չեն, որովհետեւ խոսելու ընթացքում քամու ձայնը լսվում էր։ Հաճախակի չէինք խոսում, երբ իրեն հարմար էր լինում՝ կարճ ժամանակով զանգում էր»։ Մխիթարը սպորտով է զբաղվել,

բարձր միավորներով բուհ ընդունվել, մեծ ընտանիք կազմելու ծրագրեր փայփայել․ «Դպրոցական հասակում Մխիթարը հաճախում էր գիմնաստիկայի, հետո ըմբշամա րտի, լողի։ Բարձր միավորներով անվճար ընդունվել էր Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքագիտության բաժին, չորս ամիս սովորելուց հետո մեկնել է բանակ։ Հորը խոստացել էր, որ անվճար է ընդունվելու եւ կատարել էր խոստումը։ Որոշել էր երկրորդ տարվանից հեռակա հիմունքներով սովորել եւ զուգահեռ աշխատել, նպատակ ուներ շուտ ամուսնանալ եւ լավ ընտանիք կազմելու»։ Մխիթարն ու ընկերը՝ Հայկը, զո հվել են երրորդ ընկերոջը՝ Ավիկին

փրկելիս։ Ավիկը հետո ընկերոջ ծնողներին պատմել է, որ Մխիթարը նույնիսկ աղոթել է իր համար, ու ասել՝ «դու գնա, ես գալու եմ»։ Ծնողները հրաժարվել են ընդունել Արցախի նախագահի կողմից իրենց որդուն՝ սերժանտ Մխիթար Գալեյանին հետմահու շնորհված «Մար տական ծառայության մեդալն ընդունել։ «Ամուսինս եւ ես որոշեցինք, որ մեր որդու մեդալը կվերցնենք արժանապատիվ ղեկավարությունից, քանի որ մենք կարծում ենք, որ մեր երեխաներին դավա ճանել են»,– ասաց Աստղիկ Գալեյանը։
Տեսանյութ՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *