Այո, իմացեք, որ ես Նիկոլ Փաշինյանի գովքն եմ անում, բայց իմացեք նաև ՀԵՏԵՎՅԱԼԸ… Ժաննա Դավթենցի՝ վարչապետին աջակցող գրառումը

Ժաննա Դավթենցը գրել է. Չնայած ձեր բազմաչ արչար ու պնդերես պնդումներին, թե ես Նիկոլի գովքն եմ անում, հիմա ասեմ . Այո՛ հենց էդպես էլ իմացեք, դուք չեք սխալվում ու ես էլ դա մեծագույն հարգանքով եմ անում, քանի որ իմ ապրած

եւ տեսած, իմ՝ իշխանավորի մասին ունեցած պատկերացումը, զազ րելի ու իշխանատենչ, բռ նակալ եւ ամբարտավան պատկերը, փոխվել է ժողովրդավար, բառի բուն իմաստով մարդամեծար Նիկոլ Փաշինյան ղեկավարի բացահայտմամբ։ Երբ փետրվարյան վերջին օրերի հանրահավաքին

հաջորդեց մարտի 1-յան հանրահավաքը, ինձ համար դա նորից բացահայտում էր… Այն, որ մեծատառով հայ մարդը՝ երկրիս ղեկավարը, վերջին մի քանի ամիսների՝ իր հոգին կեղեքող ցա վն էր ուզում թեթեւացնել, ցա վ, որի մասին պիտի իմանար այն ժողովուրդը, ում համար նա մենակ գնաց եւ անցավ այդ դժո խքի միջով… Ցա վ, որ կռ վից հետո

էլ ավելի ագր եսիվ սկսեց հոշ ոտել իր հոգին, քանի որ այն ինչի վրայով քայլ էր արել ՝ հասկանալով, որ դա է փրկությունը… դարձել էր իր մղ ձավանջը… Ես 1-ին անգամ էի տեսնում, որ երկրի ղեկավարը, իշխանվորը, իր ամբողջ էությամբ՝ ձուլված ժողովրդին, ցանկանում է հոգին բացել՝ ինչպես եկեղեցում… Ուզում է գո ռալ եւ ազատվել

այն մե ղքի զգացումից, որ իր վզին էր փաթաթել նախկին թա լանչի եւ ծածկադմփոցի սիրահար իշխանությունը… Իմացե՛ք, որ այն հոծ, մի ամբողջ հրապարակ լեցուն ժողովուրդի սրտի զարկերը, այդ հոգու մերձեցման պահին, զարկում էր համահունչ Նիկոլի սրտի զարկերին…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *