«Խնդրում եմ գտնել հնարավորություն վերանայելու Ձեր որոշումը, քանի որ այս իշխանությունները շուտով…» Վազգեն Մանուկյանը դիմել է Լեւոն Արոնյանին

«Հայրենիքի փրկության շար ժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը դիմել է Լեւոն Արոնյանին: «Սիրելի՛ Լեւոն,
Ցա վով կարդացի Ձեր վերջին հայտարարությունը՝ Հայաստանից հեռանալու ու մարզական կարիերան ԱՄՆ-ում շարունակելու որոշման մասին: ՀՀ-ն միշտ հպարտացել է Ձեզանով, Դուք եղել եք բոլորիս պարծանքն եւ նաև ոգեշնչման աղբյուրը 100-ավոր պատանիների

ու երիտասարդների համար: Ձեր շնորհիվ հայկական շախմատը նորանոր բարձունքներ է նվաճել եւ մեր երկրին պարգեւել բազում հաղթանակներ: Դուք իրավացի եք, այս իշխանությանն իսկապես հաջողվեց պառ ակտել նաեւ շախմատային համերաշխ ընտանիքը ու ոլորտը վերածել քաո սի, ինչպես քա ոսի վերածեց բոլոր ոլորտներն եւ ողջ երկիրը: Բայց հավատացեք, մեր ժողովուրդն այլեւս

թույլ չի տալու, որ մեր երկրի, մեր տաղանդավոր զավակների կերտած հաղթանակները ոչն չացվեն: Այս իշխանությունը շուտով հեռանալու է, ու մենք միասնական ջանքերով ոլորտ առ ոլորտ վերացնելու ենք այդ քաո սը, վերականգնելու ենք արժանապատվությունն եւ հաղթանակները, Հայաստանում շախմատը կրկին լինելու է պետական ամենաբարձր հոգածության ներքո,

որովհետև այն մեր այցեքարտերից մեկն է աշխարհում: Դիմում եմ Ձեզ՝ խնդրելով գտնել հնարավորություն վերանայելու Ձեր որոշումը: Պատրաստ եմ նաեւ հանդիպել Ձեզ ու շախմատային աշխարհի մյուս հեղինակավոր ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոչ միայն շախմատային ոլորտի, այլ մեր երկրի ապագայի զարգացման գործում ձեր անգնահատելի մասնակցությունը նույնպես:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *