Այն մարդիկ, ովքեր վա խենում են, թե «հների գալուց հետո ՀՀ-ում ժողովրդավարության նա հանջ է լինելու», պիտի հիասթափեցնեմ եւ ասեմ հետևյալը… Նիկոլայ Թորոսյան

Նիկոլայ Թորոսյանը գրել է. Մարդիկ, որոնք վա խենում են, թե «հների գալուց հետո Հայաստանում ժողովրդավարության նա հանջ է լինելու», պետք է հիասթափեցնեմ իրենց, Հայաստանում ժողովրդավարություն չկա, իսկ հետնա հանջ արդեն շուտվանից կա։ Որովհոտև հեղափոխության պահապանը վարչապետի տան դիմաց բաց դեմքով կանգնած հայ հոյում ու

վի րավորում է ղարաբաղցիքին և իրանց համար սրտաց ավ մարդկանց՝ ու իրան բան չի լինում, իսկ ընդդիմադիր գործչին բռնում են հայ հոյախոս ֆեյքի հետ առնչություն ունենալու կասկածանքով միայն։ Եւ վաբշե միևնույն ա՝ կապ ունի թե չէ, փաստ կա, որ Ֆեմիդան կույր չի ու Հայաստանում կա ընտրովի արդարադատություն։ Եւ մեկ էլ, Հայաստանը երբեք չի էղել

և տեսանելի ապագայում չի էլ լինի ժողովրդավար երկիր, քանի որ ժողովրդավարությունը ոչ թե քվեարկություն ա, այլ ինստիտուտ և տրադիցիա։ Որովհետև ընտրում են նաև Պուտինին, Լուկաշենկոյին գոնե մինչև էս վերջին անգամը, Էրդողանի մոտ ընտրությունները հիմնականում նորմալին մոտ են հաշվում, բայց ոչ ոքի մտքին չի գալիս իրանց

ժողովրդավար անվանել։ Իսկ այ ժողովրդավար պետություններում չկա ընտրովի արդարադա տություն, չկան շրջափ ակվող դա տարաններ, չկան ողջ հնազանդ խամաճ իկ պատգամավորներ, որոնք պատրաստ են քսանչորս ժամվա մեջ գովերգել ու ապացուցել սիրելի առաջնորդի 180 աստիճանով իրար հակասող 4 տարբեր մտքերը, չկան մարդիկ, որոնք առաջնորդի հիմար ու վտա նգավոր

մտքերը և քայլերն արդարացնում են նախկին իշխանություններով։ Համակերպվեք էն մտքի հետ, որ Հայաստանը ժողովրդավարություն չէ, չի էլ եղել, հետևաբար տարբեր կալիբրի իշխանականները երբ ասում են «հիասթափվեք մեզնից, բայց ոչ ժողովրդավարությունից», որոշակիորեն ճիշտ են․ անհնար է հիասթափվել մի բանից, որի համը դու չես զգացել։ Կարճ ասած՝ դուք 100 տոկոս

երաշխավորված ապրելու եք ավելի վատ Հայաստանում։ Հարցն էդ ՀՀ-ի լինելիության մեջ ա, որը խի ստ անորոշ է ներկա քաղաքական համակարգի ու, 1-ին հերթին, իշխանության որակները նկատի ունենալով։ եթե լինի՝ նորմալ Հայաստան կառուցելու 50 տոկոս շանս կա (բինար լոգիկայի շրջանակներում, էլի՝ կամ կկառուցես կամ չէ)։ Եթե չլինի՝ 100 տոկոս չես կառուցի։ DIXI

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *