Իսկապես ուզում եք փրկե՞լ Հայրենիքը, ուրեմն դրա համար կա մեկ տարբերակ… Լիզա Ճաղարյանի կոչը Վազգեն Մանուկյանին

Լիզա Ճաղարյանը գրում է.Խելքի տոպրակ է այս «ընդդիմության» վարչապետացուն, հո զոռով չի։ Ասում է` կարեւոր չի, թե ում եք սիրում, ում չեք սիրում, միացեք։ Իրե՛նց այսինքն` Հանրապետության հրապարակի էսօրվա խառնակույտին էլի։ Պարո՛ն Վազգեն Մանուկյան, Հայաստանի քաղաքացիներից շատերը հեղափոխությանը միացան հենց ձե՛զ` ընդդիմություն ներկայացողներիդ ու թիկունքից ձեզ ղեկավարող ռոբասերժիկներին չսիրելուց, չէ` ատելու պատճառով։ Երեւի մոռացել եք. դե ոչինչ, վարչապետի աթոռին հասնելու

տենչից վաԴացել եք, խառն եք։ Հենց այդ հեղափոխությամբ էլ Հայաստանի քաղաքացիներին հաջողվեց ազատվել ատելի նախկիններից եւ քսանամյա բեսպ րեդելից։ Հեղափոխության առաջնորդը, այո՛, ջուրը գցեց արդարության կարոտ հանրության հույսերը։ Նախկինների լկտի բեսպ րեդելին փոխարինեցին անհեթեթ ու անտրամաբանական «թավիշը», աններելի անհետեւողականությունն եւ անվճռականությունը, մեծամտությունն ու արկածախնդրությունը, ինչին էլ հետեւեց այս Մեծ Աղետը։ Ինչպե՞ս եւ ինչո՞ւ` ասվել է եւ գրվել եւ դեռ շատ է ասվելու եւ գրվելու։ Սխալվեցի՞նք։ Մի շաաատ մեծ` այո՛։Բայց կասե՞ք, պարոն Մանուկյան Վազգեն, թե

ինչ տրամաբանությամբ պետք է Հայաստանի քաղաքացիները միանան ներկա պահին ինքն իրեն «ընդդիմություն» հռչակած` ամեն ինչի ընդունակ ձեզ, արն ախում ձեր խառնակույտին, որից ազատվելու անսահման ձգտումն էր այդ նույն քաղաքացիներին ստիպել` միանալ հեղափոխությանը։ Իրո՞ք ուզում եք, որ Հայրենիքը փրկվի։ Ուրեմն անհետացեք ասպարեզից, չքվեք, գրողի ծոցը կորեք, որ այս ժողովուրդը նախկինների տխեղծ ուրվականից ազատագրված` թեւերն արձակ մտածի, թե հաջորդ քայլը որն է լինելու նրա։ Իրո՞ք

չեք հասկանում, որ հենց ձեր ագր եսիվ, լպի րշ գոյությունը, իշխանություն զավ թելու կատաղի տենչն է պատճառը, որ Հայաստանի քաղաքացիներն ատամները սեղմած` փակված են իրենց բնակարաններում։ Բա ձեզ մեծ կոմբի նատորի… չէ` կոորդինատորի տեղ եք դրել, էս տարրական բանն է՞լ դուք չեք հասկանում։ Էդ խելքո՞վ եք հայրենիք փրկելու։ Շա՞տ խելք է պետք հասկանալու

համար, որ գերմարդկային ճիգեր են հարկավոր` հարթակից կոկորդ պատ ռող խաժամուժի կերպարանքներում «հայրենիքի փրկիչներ» տեսնելու համար։ Ձեր հույսն էն է, որ վշտից կքված հանրությունն անսպասելի հարվածներից բանականությունն էլ է կորցրե՞լ եւ էնքա՛ն է կորցրել, որ կարող է մոռանա՞լ եւ չտեսնե՞լ, որ «փրկիչների» դիմակի տակ այդ նույն հանրությանը տարիներ շարունակ նվաստացնողների ու թալ անողների, բռն ությունների ենթարկողների ու գնդա կահարողների արնա հոտ ոհմակն է կանգնած։

Հույսներդ կտրեք։ Որքան էլ կեղծիքների վարպետ ներկա, այսպես կոչված` փրկիչներդ փորձեք անտաղանդ թամաշաներ բեմադրել` մարդաշատության պատրանք ստեղծելու համար, համակերպվեք, որ մի բուռ եք, իսկ ձեզ չսիրողները, ատ ողները, նողկա ցողները շա՛տ–շա՛տ են ու երբեք չեն միանալու իշխանություն զավթելու ցանկությունից կուրացածներիդ։ Ինչքան կաք` էդքանով բավարարվեք եւ դրան համապատասխան էլ կոկորդ ճղ եք ձեր սանձարձակ կավեէնշիկ «էլի տարների» հետ։ Հակառակ դեպքում` որքան էլ որ ծիծաղի սիրտ չկա, հանրության աչքին օրեցօր ավելի ու ավելի ծիծաղելի եք դառնում։ Եվ նաև խղճուկ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *