Այսպես շարունակվելով մենք կարող ենք ու կոր ցնել ոտքի կանգնելու վերջին հնարավորությունը, ուստի վերջին անգամ դիմում եմ իշխանության և ընդդիմության ղեկավարներին… Աշոտ Տեր-Մինասյանի ԿԱՐԵՎՈՐ կոչը

Աշոտ Տեր-Մինասյանը գրել է. Վերջին, ամենավերջին անգամ դիմում եմ իշխանության ու ընդդիմության ղեկավարներին։ Մեր երկիրը արյու նաքամ է եղել ու շարունակում է լինել նաև անմիաբանության պատճառով։ Այսպես շարունակվելու դեպքում կարող ենք ու կոր ցնել ոտքի կանգնելու վերջին հնարավորությունը։ Ժամանակը մեր օգտին չի աշխատում։ Հասկացե՛ք, որ միայն ներքին

կայունություն ունեցող երկրի հետ կարող են օտարները հաշվի նստել։ ՈՒրեմն 1 անգամ ևս կոչ եմ անում ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ հետաձգել ներքաղաքական այդ պայ քարը, վեր կանգնել անձնական ու կուսակցական շահերից ու միացյալ ուժերով փորձել փրկել այն, ինչ գոնե այս պահին հնարավոր է։ Ես կրկնում եմ նախորդ գրառումներում կատարած առաջարկս՝ որոշ հավելումներով։ Եթե

ընդդիմությունը գտնում է, որ գիտի ՀԱՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ուղին, ուրեմն նրան պետք է հնարավորություն տալ այդ գործին մասնակցելու համար։ Այսինքն՝ Վազգեն Մանուկյանին կամ ընդդիմության առաջարկած այլ թեկնածուի հրամանագրել արտաքին

հարաբերությունների գծով փոխվարչապետ՝ պետության անունից բանակցելու լայն լիզոություններով նաև։ Թույլ տալ, որ այդ գործում նա ընդգրկի նաև իր թիմից խորհրդականներ ու օգնականներ։ Ինչպե՞ս հասնել նման համաձայնության։ Շատ պարզ․ հիշել, որ հայրենիքի շահը գերադասելի է ցանկացած այլ շահից, ու նա՛ իրավունք ունի խոսելու հայրենասիրությունից, ով իրոք, պատրաստ է այս գիտակցությամբ առաջնորդվելու։ Մեխանի՞զմը — ԳՇ-ի պետի նախկին տեղակալը ներողություն է խնդրում երկրի

ղեկավարի՝ թեկուզ իրոք անպատասխանատու հայտարարությունը հրապարակավ ծաղրելու համար, ու հետո վարչապետը չեղարկում է նրա ազատման հրամանը։ Փոխադարձ համաձայնությամբ՝ ԳՇ-ի պետը ու վարչապետի հրաժարականը պահաջող մյուս բարձրաստիճան սպաները հրաժարվում են այդ պահանջից, իսկ վարչապետը չեղարկում է նաև ԳՇ-ի պետին ազատելու որոշումը արդեն։ Դարձյալ հարց — Ո՞վ

պետք է 1-ին քայլը կատարի։ Պատասխան— Ով իրո՛ք, հայրենասեր է ու հանուն հայրենիքի պատրաստ է ներել դիմացինին, ով իսկական տղամարդ է՝ վեհանձն տղամարդ, որին այս դժվարին վիճակը հաղթահարելուց հետո ժողովուրդը կցանկանա տեսնել իր երկրի ղեկին արդեն։ Հ․Գ․ Խնդրում եմ՝ որևէ կողմի մասին գովեստի կամ պար սավանքի խոսքեր չգրել։ Դրա համար օգտվեք ձե՛ր էջերից։ Իսկ ովքեր համամիտ են գրառմանս, խնդրում եմ տարածեք, որպեսզի հասնի այն հասցեատերերին։