Այո՛, ես մեր բանակի կողքին եմ, բայց այն գեներալների կողքին չեմ, ովքեր… Միքայել Միքայելյանի գրառումը՝ «Ես բանակի կողքին» եմ արտահայտությունը չարաշահողների մասին

Միքայել Միքայելյանը իր էջում գրել է. «Ես բանակի կողքին եմ» արտահայտությունը նույնքան անիմաստ է, ոնց ասես «Ես շնչում եմ, Ես հաց եմ ուտում, ես ջուր եմ խմում» ու այլն։ Բանակի կողքին լինելը բոլորիս բարոյական պարտքն է։ Դա իրավունք չէ, այլ պարտավորություն է։ Եթե բանակից մի անձի կողքին

եք, դա արդեն ուրիշ հարց է։ Այո՛, ես մեր բանակի կողքին եմ, սակայն ոչ այն գեներալի, ով զինվորին գոմեշի միս էր տալիս։ Ես բանակի կողքին եմ, բայց ոչ այն գեներալի, ով Վահագնի թաղամասում մի քանի միլիոն դոլարանոց Ելիսեյան պալատ է կառուցել, ում պատկանող ֆոռդով 3400 դրամ

պալչկա ստացող զինվորին 10.000 դրամով արձակուրդին տուն էին բերում, ով որ Ջաբրայիլում մարդկանց բերում մի հատ թմբի վրա թողնում էր, եւ հեռանում, առանց հրամանատարի եւ առանց հստակ կարգադրության, որի պատճառով մեր շատ եղբայրներ զո հվեցին, ում սխալ հրամանների պատճառով հսկայական զի նապահեստ

Ջաբրայիլում, ու հարյուրավոր ա կաններ Իշխանաձորում մնացին թշն ամուն, ով մարտի 1-ին բանակը հանեց ժողովրդի դեմ…… ու այսպես շարունակ…. Ես բանակի կողքին եմ, ես այն գեներալի կողքին եմ, ում համար զինվորի կյանքն ավելի թանկ է,

քան իր, ով մինչև վերջին շունչը Հայրենիքի կողքին է, ում կերպարն օրինակ պետք է լինի բոլորի համար։ Իմ այս գրառմանը ես ոչ մեկին անունով չհիշատակեցի, քանի որ մարդիկ իրենց արարքներով արդեն ճանաչել են տվել իրենց։

Ի դեպ «Ես բանակի կողքին եմ» արտահայտությունը քաղաքական առումով հիմա շահարկում են ամենաշատն այն մարդիկ, ովքեր 44 օրերի ընթացքում ասում էին «Էս մեր կռի վը չի, գնանք ի՞նչ անենք, անիմաստ զ ոհվե՞նք»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *