Ռոբերտ Քոչարյանին աջակցողները մա հվան սպա ռնալիքներով հաղորդագրություններ են ուղարկում ինձ, որի վերջում ասվում է, թե… Արման Բաբաջանյանի ուշագրավ գրառումը

Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Ռոբերտ Քոչարյանին սատարող մոտ հարյուրի հասնող մեր հայրենակիցներ գրեթե երկու ժամ է ինչ մա հվան սպառնալիքներով ռուսական եւ ուկրաինական

հեռախոսահամարներից բացառապես ռուսերենով ու ռուսատառ հայերենով հաղորդագրություններ են ուղարկում տարբեր հավելվածների մեջ գրանցված իմ անձնական հեռախոսահամարին: Հաղորդագրությունների վերջում ասվում է, թե շուտով Ռոբերտ Քոչարյանը գալու է

իշխանության ու մոր թելու է ինձ: Պարզվում է, որ մորթվողների ցուցակի մեջ հինգերորդն եմ: կակայա դասադա… Որպես
հանրային գործիչ ես չեմ դադարելու բացառապես հանրային տիրույթում հաղորդակցվել մեր քաղաքացիների հետ: Ռոբերտ Քոչարյանն

եւ նրան սպասարկող պսևդոքաղաքական խմբակները և զի նված բան դաները չեն կարող լռեցնել ճշմարտության ձայնը: Ոչ մի օր չեմ լռելու, շարունակելու եմ ամեն վայրկյան խոսել ճշմարտության մասին ինչ գին էլ, որ վճարելու լինեմ դրա դիմաց:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *