Քիչ առաջ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը հայտարարություն է տարածել… ստացվում է, որ… Էդմոն Մարուքյանի գրառումը

Քիչ առաջ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը հայտարարություն է տարածել… ստացվում է, որ… Էդմոն Մարուքյանի գրառումը

Էդմոն Մարուքյանը գրել է. Քիչ առաջ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը հայտարարություն է տարածել առ այն, որ ՍԴ դիմելու վերջնաժամկետը դեռ անցած չէ ու Նախագահը դիմելու է սահմանադրական դա տարան՝ վի ճարկելով այն օրենսդրական դրույթների սահմանադրականությունը, որոնց հիման վրա իրեն վարչապետի կողմից ներկայացվել է Հայաստանի Հանրապետության ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկ։ Համաձայն «Սահմանադրական դա տարանի

մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի առաջին մասի՝ գործը քննության ընդունելուց հետո սահմանադրական դա տարանը դիմող կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ մինչև գործի դա տաքննության ավարտը կարող է կասեցնել այն իրավական ակտի կամ էլ դրույթի գործողությունը, որի սահմանադրականությունը վիճարկվում է, եթե կասեցման մասին որոշում չընդունելը կարող է

հանգեցնել անդառնալի կամ ծա նր հետևանքների կողմերից 1-ի կամ հանրության համար: Այսինքն, սահմանադրական դա տարանը, քննության ընդունելով նախագահի դիմումը, կարող է կասեցնել բող ոքարկվող օրենսդրական դրույթների գործողությունը, ինչով ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ իրավական ակտն ուժի մեջ չի մտնի ու նաև, հետևաբար, ԳՇ պետը չի

ազատվի պաշտոնից՝ առնվազն մինչև սահմանադրական դա տարանում գործի դա տաքննության ավարտը։ Ընդ որում, ակնհայտ է, որ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելը հղի է ծ անր հետևանքներով ոչ միայն ՀՀ Զի նված ուժերի, այլ նաև ողջ երկրում

հարաբերական կայունությունն ապահովելու տեսանկյունից նույնպես։ Ըստ այդմ՝ հերթը սահմանադրական դա տարանինն է՝ ապացուցելու, որ դա ի վերջո սահմանադրական արդարադատություն իրականացնող ու պետական մտածողություն կրող ինստիտուցիոնալ մարմին է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *