«Ինչի՞դ վրա ես էդքան ուրախ, կազմակերպածդ հանրահավաքի՞…» Նիկոլ Փաշինյանը նախատել է Սուրեն Պապիկյանին. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի մեկին Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի իրական պատկերը, ասում են, որ չի գոհացրել Նիկոլ Փաշինյանին։ Որքան էլ իշխանական թիմը ձեւացնում է, թե հաջող հանրահավաք էր, բայց Նիկոլ Փաշինյանը, ըստ

էության, այդ օրն առերեսվել է իրականության հետ ու արդեն հասկացել, որ անգամ վարչական ռեսուրսի ուժով ու նույնիսկ հոգեբու ժարաններում գրանցված անձանց բեր ման ենթարկելով՝ «ժողովրդական լայն աջակցություն» չեն կարողացել ապահովել։

Նրան զեկուցել են, որ առավելագույնը 18-20 հազար մարդ է եղել Հանրապետության հրապարակում, մինչդեռ հանձնարարված էր ամեն գնով լցնել հրապարակը՝ գոնե մի 40-50 հազար ապահովելով անպայման։ Այդ հավաքի գլխավոր պատասխանատուն տարածքային

կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էր, ում, մեր տեղեկություններով, հանրահավաքի օրը Փաշինյանը նախատել էէ տեսնելով Սուրեն Պապիկյանի ինքնագոհ պահվածքը։ «Ինչի՞դ վրա ես էդքան ուրախ, կազմակերպածդ հանրահավաքի՞։ Էս չի՞ բերածդ մարդը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը Պապիկյանին»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *