Գե րությունից վերադարձած Մարալ Նաջարյանը մանրամասներ է ներկայացրել իր գե րեվարման մասին

Գերեվարված Մարալ Նաջարյանը մարտի 10-ին ազատ արձակվելուց ու Բեյրութ վերադառնալուց հետո հարցազրույց է տվել լիբանանյան «Արարատ» օրթաթերթին և մանրամասներ պատմել իր գ երի ընկնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Hayernaysor-ը:

«Սեպտեմբերի 16-ին ենք ուզեցել գնալ Արցախում հաստատվել: Երբ պատերազմը սկսեց, ես և քույրս վերադարձանք Երևան։ Իսկ Վիգենը՝ նշանածս, կամավորագրվեց Մարտունու շրջանում։ Նոյեմբերի 10-ին, երբ լսեցի, որ Շուշին գրավել են, նշանածիս հետ որոշեցի գնալ Շուշի ու մեր իրերը բերել», — պատմել է նա։

Մարալի խոսքով՝ նախ գնացել են Բերձոր, հետո Շուշի, բայց Շուշիի մուտքի մոտ հասնելուն պես տեսել են, որ փակ է ճանապարհը, նրանց մոտեցել են ադրբեջանցի զինվորականներ. «Սկզբում մեր հեռախոսները վերցրին մեր ձեռքից, հետո դրամապանակները և մյուս իրերը։ Այնուհետև մեզ իրենց մեքենաներով տարան այլ ուղղությամբ», — պատմեց Մարալը։

Մարալ Նաջարյանը պատմում է, որ իրենց տեղափոխել են Բաքու և բա նտում պահել, որտեղ էլ նրանց հարցաքննել են։ «Մինչև փետրվարի 12-ը ոչ ոքի հետ տեսակցություն չի եղել, ինձ առանձին սենյակում էին պահում։ Փետրվարի 12-ին Կարմիր խաչից 2 կանայք եկան ինձ մոտ և հարցազրույց ունեցան ինձ հետ։ Ինձ ասացին, որ մոտ ժամանակներս պետք է ազատվեմ։ Ուրախությանս չափ չկար, նրանք ինձ հույս տվեցին», — պատմեց նա։

Մարտի 10-ի առավոտյան Մարալին օդանավակայան են ուղեկցել Կարմիր խաչի ներկայացուցիչները, ինչից հետո էլ նա վերադարձել է Բեյրութ։ Հարցազրույցի վերջում Մարալ Նաջարյանը շնորհակալություն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Լիբանանի Արտաքին գործերի նախարարությանը, կուսակցություններին ու Հայաստանին՝ ստացած աջակցության համար։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *