ՀՀ քաղաքացիներն իրենց ընտրությունն արել են… ու եթե այդ ընտրությունը ռուստամ բադասյանն է, ապա… Արմեն Դանիելյան

Արմեն Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, նա գրել է. Ընկերներս “պահանջում են” գործնական առաջարկություններ ներկայացնել, որ էս վիճակից դուրս գալու համար ինչ պետք է անի Հայաստանի քաղաքացին…

Հարգելիներս ՀՀ քաղաքացիներն իրենց ընտրությունն արել են… ու եթե այդ ընտրությունը ռուստամ բադասյանն է, ապա ՀՀ քաղաքացին ոտքից գլուխ հայտնվել է “դժբախտության մեջ”… եւ ստացվում է՝ մի “դժբախտությունից” չպրծած ՀՀ քաղաքացին

հայտնվել է մեկ այլ “դժբախտության մեջ”՝ ավելի տխուր եւ դժգույն ներկայով և ապագայով… Հ.Գ. “Համարձակություն դրսևորեցի” ու կարդացի ռուստամ “բարեքան դիչի” փոքրիկ հարցազրույցը… ու երանի չկարդայի… ակնհայտ անբավարար

գիտելիքներով այս երիտասարդին թվում է՝ իրավագիտությունը բառակույտ է, “իմաստազուրկ” մի գիտություն … ու ինքը կարող է “դասախոսություններ կարդալ” հանրային իրավունքի ոլորտում՝ մոռանալով, որ այս ոլորտում կան փայլուն մասնագետներ, ովքեր իրեն տեղնուտեղը “առոչինչ կսարքեն՝ անկապ բաներ դուրս տալու” համար…