Իսկ նրանք մի քանի տարի անց խաչքարերը աճուրդով կվաճառեն. Ռեգինա Պրազյանի ուշագրավ գրառումը

Ռեգինա Պրազյանը գրում է. Դադիվանքի քահանան ստացվում է խաբե՞ց հավատացյալներին եւ հայ ժողովրդին ասելով, որ ինքը միշտ Դադիվանքում կլինի։ Ճիշտ է Չեմ ուզում հավատալ, բայց ինքը Գարեգինի հետ վան դալաբար կողո պտեց նաև Դադիվանքը՝ խաչքարերը տեղահանելով ու Գարեգինին տալով։ Դա իհարկե իր անձնական որոշումը չէր, որքան էլ, որ փորձեց այդ քայլով բոլորիս աչքը մտնել։ Գարեգին Բ-ի զանգի եւ հրամանի արդյունքն էր դա։ Գարեգին Բ-ն, եթե պիղծ նպատակ չունենար հաստատ խաչքարերը հանել

չէր տա, թե չէ ինչ է նշանակում վանքից միայն հինավուրց խաչքարեր փրկել, դա էլ այն դեպքում երբ Դադիվանքը ռուս խաղաղապահները իրենց հովանու տակ էին առնելու, եւ այնտեղ մշտական հոգևորականների խմբեր կան ու ռուս խաղաղապահներ։ Գարեգին Բ-ն այդ խաչքարերը կարծում եմ, որ երբեք չի վերադարձնի Դադիվանք։ Մի քանի տարուց Սոթբիի կամ Քրիստիի

աճուրդներում կվաճառվեն դրանք այնպես ինչպես, որ վաճառվել են անթիվ պատմական հնություններ և եզակի նմուշներ հենց Գարեգին Բ-ի կողմից։ Խաչքարերի դիմաց քահանան եկավ Հայաստան, իբր կարճ ժամանակով, իբր թե բուժման համար։ Բայց մենք տեսանք գալու նպատակը այդ «ազնվագույն» եւ Դադիվանք պաշտողի։ Տեսանք թե նա իրականում ինչ համերգներ էր տալիս

հրապարակում 18+ի համար։ Իսկ հիմա գարեգինը կարգալույծ անելու, ֆիզիկական հաշվե հարդար տեսնելու սպառ նալիքով հոգևորականների խմբեր է ուղարկում Դադիվանք հերթապահության համար։ Ի դեպ հավասարության սկզբունքը չպահելով անգամ։ Կան միաբաններ, որոնց արդեն երկրորդ եւ երրորդ անգամ է ուղարկում նա:Ի դեպ, ասեմ, որ եկեղեցական օրենքով Դադիվանքի քահանան

Երևանում ելույթ ունենալու իրավունք չուներ այնքանով, որքանով որ օրինակ Միաքայել Աջապահյանը Երևանի տարածքում հանրահավաքի մասնակցելու իրավունք չուներ։ Որովհետև Երևանը Շիրակի թեմ չէ, կապ չունի որ հարցը ազգային է կամ համահայկական դա էլ ըստ իրենց։ Իսկ թեմային անդրադարձա միայն նրա համար, որ հանկարծ չմոռնաաք խաչքարերի լինել ու

չլինելը անպայման ստուգել Մայր Աթոռի Գարեգին Բ-ին դուրս վռնդվելուց հետո։ Այսինքն հաշված օրեր են մնացել դրան։ Ես Անձամբ եմ ԱԱԾ-ին փոխանցելու ցուցակը, թե ինչը ոնց է վաճառվել ու որ մի Ասողիկի ու Եզրասի մասնակցությամբ ու ինչ ճանապարհներով։ Ես սխեման կներկայացնեմ դրանց հանցագործ մաֆիայի իսկ մնացածը ձեր վրա!!!

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *