Տղերք, մի արեք… երբ ձեր ընկերները զո հվում էին, աչքերն երկնքի լազուրի վրա հառած, հաստատ նրանք չէին մտածում, որ դուք… Լուսինե Հարոյանի գրառումը

Տղերք, մի արեք… երբ ձեր ընկերները զո հվում էին, աչքերն երկնքի լազուրի վրա հառած, հաստատ նրանք չէին մտածում, որ դուք… Լուսինե Հարոյանի գրառումը

Լուսինե Հարոյան-Դալլաքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Տղերք, մի արեք… Մի արեք, տղերք…
Երբ ձեր ընկերները զո հվում էին, աչքերն երկնքի լազուրի վրա հա ռած, հաստատ նրանք չէին մտածում, որ իրենց ողջ մնացած ընկերները իրենց սպա նողի մոտ են գնալու, գնալու են նե ռի մոտ, որ իրենց

պես 10-նյակ հազարավորների երազանքն եւ կյանքը անավարտ թողեց… Մի արեք, տղերք… երբ ձեր ընկերները զո հվում էին, երազում էին ուժեղ Հայրենիք են ունենալու մասին, ու հաստատ չէին մտածում, որ հետո դուք գնալու եք այդ հայրենիքը կոր ծանած ցեղաս պան տա կանքի մոտ… Ձեր ընկերները երազում էին, որ Պապ

թագավորի եւ Մխիթար Սպարապետի վրե ժը պիտի լուծեն ու հաստատ չէին սպասում, որ գնալու եք նստեք Պապին ու Մխիթարին սպա նած տա կանքի սերունդի հետ նույն սեղանի շուրջ… Մի արեք, տղերք… Ձեր ընկերները զո հվեցին, որ դուք ապրեք, տղերք, բայց ապրեք գլուխներդ բարձր… Տղա մնացեք, տղերք… Կռ ված Զինվորն ինձ համար սրբություն է… Սրբություն մնացեք, տղերք…