Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը կիրակի եղել են Օհանավանում… Ահա, թե ինչ են պատմում ականատեսները…

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով ՝ կիրակի օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ առավոտյան եղել է Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում: Վարչապետ Փաշինյանը եղել է Հովանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ եկեղեցու բակում օհանավանցիները մոտեցել են

վարչապետին ու իր տիկնոջը, տարբեր հարցեր են հնչեցրել, նույնիսկ տուն են հրավիրել նրանց: Ականատեսների վկայությամբ՝ վարչապետը երկար ժամանակ զրուցել է մարդկանց հետ, բարձրաձայնված հարցերին պատասխանել եւ հեռացել: Կիրակի օրը՝ ցերեկը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների եւ Հայաստանի վարչապետի միջեւ տեղի ունեցած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը

պատմել է Օհանավանի ջերմ ընդունելության մասին նրանց: Ըստ մեր տեղեկությունների՝ վարչապետը թիմակիցներին ասել է, թե ինքը մարզեր կատարած այցի ժամանակ ջերմ ընդունելության է արժանանում, տեսնում է նա, որ խնդիր չունեն: Ավելին՝ վարչապետը նշել է, որ առաջիկայում ինքը շատ ավելի ակտիվ է մարզեր այցելելու, ու ներկայացնելու են կադրերով, թե ինչպես են տարբեր

համայնքներում իրեն ընդունում: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի ղեկավար Էդգար Հայրապետյանի հետ, որը հաստատեց վարչապետի այցը համայնքի եկեղեցի: Գյուղապետն ասաց, որ դա պաշտոնական այց չի եղել, սակայն եկեղեցու բակում բնակիչները զրուցել եւ քննարկում են ունեցել վարչապետի հետ>: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *