Խոսքս հիմա ուղղում եմ և’ «զո մբիներին», և’ «պիցցակերներին»… Անձնագրով բոլորդ էլ հայ եք, սակայն… Ալեքսանդր Սայադյանի կոչը հայ հասարակությանը

Ալեքսանդր Սայադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 2 ԽՈՍՔ… Լավ, մինչ ե՞րբ պետք է շարունակեք ձեր աղ-բաման բերանների գար շահոտը լցնել այս ֆեյսբուքյան հարթակում։ Խոսքս ուղղված է թե’ «զո մբիներին», թե’ «պիցցակերներին»։ Անձնագրով դուք բոլորդ հայ եք, սակայն միմյանց այնպես եք ատ ում, այնպես եք նախշում ամենալկ տի հայ հոյանքներով իրար, որ անգամ

թուրքը չի անում դրանք։ Ընդ որում` առաջինը մյուսին չզիջելով «վարպետության ու քաղցրախոսության» մեջ, դա անում են թե’ իրենց տղամարդ համարողները և թե’ կին համարողները։ Թեև դա էլ ոչ մի արդարացում չունի, սակայն, ցա վոք, շատ հաճախ տեսնում ես, որ մարդը քն նադատական կիրթ, առանց որևէ առաջին

վի րավորելու ու հա յհոյելու գրառում է արել, ու սկսվում է հայ հոյախառն, պիտկավորումներով լի արձագանքների տարափ։ Ու աշխատում են օգտագործել հնարավորինս շատ բարձր հարկայնության հայ հոյանքներ ու վի րավորանքներ, հաստատ չգիտակցելով, որ

ինչքան բարձր է հայ հոյանքների մակարդակը, այնքան ավելի ակնառու է իրենց դաստիարակության ցածր լինելը արդեն իսկ։ Այ եղբայր, կամ` այ մայր ու քույր, համաձայն չե՞ք արտահայտված այդ տեսակետին, գրեք ձե’ր հակառակ կարծիքը, սակայն ինչու՞ եք վի րավորում

և հա յհոյում ձեզնից տարբեր տեսակետ ունեցողին, չէ՞ որ նրա խոսքի հասցեատերը դուք չեք դրա։ Անընդունելի ու արգահատելի է մանավանդ, երբ մոր ծ ծի կաթը շրթունքներին դեռ չչորացած ինչ-որ մի փսլ նքոտ, իրեն իրավունք է վերապահում հայ հոյել ու

վի րավորել իր ծնողների, տատերի ու պապերի տարիքի անձանց։ Քաղաքական նախասիրությունների հակադարձ լինելն այն պատճառը չէ, որ պետք է թշ նամացնի մեզ իրար։ Տեղի-անտեղի գո ռում ենք, թե հայ ենք, ու սա՞ է մեր հայությունը…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *