ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նա հայերեն է երգում»… Ինչպես է 12 տարեկան Սամվելը հուզ ել է ֆրանսիական «Ձայնը» նախագծի ժյուրիին… Անչափ գեղեցիկ կատարում

Ֆրանսիական «Ձայնը» մանկական շոուի մասնակից 12-ամյա Սամվելն իր անկրկնելի կատարմամբ հուզեց նախագծի ժյուրիին ։ Տղայի ընտանիքը Ֆրանսիա է տեղափոխվել, երբ նա դեռ վեց տարեկան էր։ Այսօր նրանք Մարսելում են ապրում։ Ելույթի համար տղան ընտրել էր «Տուն իմ հայրենի» երգը, որը գրել է ազգային երգերի կատարող Արաբո Իսպիրյանը։ Ինչպես խոստովանեց մեր հայրենակից

Սամվելը, այս երգը նա ընտրել է ի նշան իր արմատների նկատմամբ ունեցած իր հարգանքի, բացի այդ նաև նրա համար, որ ժյուրիի չորս անդամներից մեկը` Պատրիկ Ֆիորին, կարողանա մտովի տեղափոխվել Հայաստան (հայտնի երգչի հայրը հայ է, իսկ մայրը` կորսիկական ծագմամբ ընտանիքից )։ Կատարման ժամանակ տեսախցիկները խոշոր պլանով ցուցադրեցին նրա զարմացած դեմքը։ «Նա հայերեն է

երգում», – զարմանքով ասում է Պատրիկը։ Ֆիորին այնքան էր տարվել տղայի երգով, որ Սամվելին 1-ինն ընտրեց երգչուհի Ջենիֆեր Բարտոլին։ Կամ գուցե Պատրիկն ուզում էր, որ Սամվելին սկզբում ընտրեն նրանք, ովքեր ՀՀ-ի հետ որևէ կապ չունեն, որովհետև

նա շատ հու զիչ ու լավ էր կատարում։ Այդպես էլ ստացվեց։ Ջենիֆերին արևելյան հնչյուններն ու կատարումը ևս հոգեհարազատ էին, աղջկա հայրը ալժիրցի սեֆարդ-հրեա է։
Առավել մանրամասն՝ տեսանյութում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *