«Ես, իհարկե, չեմ իջնի Արմենի շրիշակից (պլենդուս) ցածր մակարդակին, բայց խոստանում եմ, որ…» Առուշ Առուշանյանի ուշագրավ գրառումը

«Ես, իհարկե, չեմ իջնի Արմենի շրիշակից/պլենդուս/ ցածր մակարդակին, բայց խոստանում եմ, որ…» Առուշ Առուշանյանի ուշագրավ գրառումը

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հայտարարությանը, որտեղ նա նշել էր, թե Սյունիքի մարզում որեւէ համայնքապետ իր ջո կատով թշ նամու դեմ չի պայ քարել: Առուշ Առուշանյանը, մասնավորապես, գրել է. «Ես, իհարկե, չեմ իջնի Արմենի շրիշակից/պլենդուս/

ցածր մակարդակին ու չեմ մեկնաբանի նրա այդ խոսքերը, սակայն քանի որ նրա տարածած ապատեղեկատվությունը հանրության լայն շրջանակներում քննարկման թեմա դարձավ, ես խոստանում եմ, որ մոտ ապագայում Արմեն Խաչատրյանը մամուլի ասուլիս կհրավիրի,

կհերքի իր տարածած այդ կեղծ տեղեկատվությունը, դետալ առ դետալ կմանրամասնի, թե Սյունիքի մարզի համայնքների ղեկավարները պատ երազմի հենց 1-ին օրերին, որ հատվածներում են մասնակցել մար տական գործողությունների ու առհասարակ, ինչպիսի մեծածավալ աշխատանքներ են իրականացրել»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *