Օնիկ Գասպարյանը կշարունակի՞ պաշտոնավարել․ Mediaport-ը ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ է հայտնում

Mediaport տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ Օնիկ Գասպարյանի գործով դա տավորը բավարարել է հայցի ապահովման միջոցի միջնորդությունը, մասնավորապես` կիրառել է հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարում ու արգելել նշանակել ՀՀ ԶՈՒ նոր ԳՇ

պետ։ Սա իր հերթին նշանակում է, որ Օնիկ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել որպես Զի նված ուժերի Գլխավոր շտաբի պետ։ Որոշումը, ըստ ալիքի, արդեն ուղարկվել է հարկադիր կատարման ծառայության` հարկադիր կատարման ու հիմա հասանելի է ծառայության ներքին էլեկտրոնային համակարգում: Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում

նշել է, որ դեռ չի ստացել իր միջնորդության առնչությամբ դա տարանի որոշումը, սակայն ինքը նույնպես տեղեկատվություն է ստացել, որ դա տարանն իր միջնորդությունը բավարարել է։ Դա տական ակտը փաստաբանին հասանելի կլինի միայն առավոտյան։

Արթուր Հովհաննիսյանը հայտնեց, որ միևնույն ժամանակ դա տարանը վարույթ է ընդունել նաև իրենց ներկայացրած ճանաչման հայցը, որի շրջանակում էլ միջնորդել էին հայցի ապահովման միջոց կիրառել արդեն։ Փաստաբանը ճանաչման հայցով դա տարանին խնդրել է ճանաչել Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու իրավահարաբերության բացակայությունը։