Հակառա կորդի վերահսկողության տակ գտնվող տարածքներում իլհամ ալիևի նկարների հրապարակումը սովորական տե ռորի պրիմիտիվ դրսևորում է։ Դա արվում է, որ… Վահե Տեր-Մինասյան

Վահե Տեր-Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. Թշն ամու վերահսկողության տակ անցած տարածքներում իլհամ ալիևի նկարների հրապարակումը սովորական տե ռորի պրիմիտիվ դրսևորում է։ Այն մեծապես ուղղված է հենց հայկական լսարանին։ Արվում է դա մեզ

նյարդայնացնելու, վա խեցնելու ու վերջապես մեր հայրենակիցներին հոգեբանորեն ճնշելու համար։ Սրա վերջնական նպատակն իհարկե Արցախի հայաթափումն է։ Այս նույն նպատակն է կրում նաև ալիևի կողմից ժամանակ առ ժամանակ հնչեցվող այն թեզը, թե Ղարաբաղի խնդիրն արդեն իսկ լուծված է։ Նա

իհարկե հասկանում է, որ խնդիրը լուծված չէ, որ ՀՀ-ն ամեն ինչ կանի Արցախն ազատագրելու համար, որ ռուսական կայսրությունը հնարավորինս կկառչի այս հողից, ու որ նույն Ռուսաստանին այս հողի վրա հայերի գոյությունն իհարկե անհրաժեշտ է։ Սակայն, անշուշտ սա հոգեբանական ճնշման փորձ է

Արցախի բնակչության հանդեպ դա։ Եվ այս հոգեբանական պատ երազմի պարագայում, կուզենամ, գոնե մեր լրատվական կայքերի էջերին, շատ ավելի հաճախ տեսնել իրենց հողի վրա պինդ կանգնած արցախցիների նկարներն եւ պատմությունները, այլ ոչ թե մեր հողը տրորող թշ նամու հիմար ժպիտը… Հ.Գ. Պատե րազմը չի ավարտվել…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *