ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա տի է տվել Զարուհի Փոստանջյանին… Ահա, թե որն է պատճառը

Նիկոլ Փաշինյանը դա տի է տվել «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահանջում է զ րպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել ու պարտավորեցնել զր պարտության համար նախատեսված փոխհատուցում վճարել: Հայցը ներկայացվել է մարտի 12-ին ու մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության

դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին: Վարչապետի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ հայցի պատճառը Զարուհի Փոստանջյանի՝ 2021 թվականի փետրվարի ութին «Հայելի» ակումբում հարցազրույցի ժամանակ արած հայտարարությունն է: Մասնավորապես, Փոստանջյանի այս հայտարարությունն է հայցվոր կողմը համարում զր պարտություն.

«Նրա երազանքն է եղել. դեռ, ինքը, 2008 թվականին է գրել, որ այդ հողերը երազում էին ինքն եւ տիկինը հանձնել: Այսինքն՝ այս մարդիկ դրա մասին գրել են, դրա ներքո հավաքագրվել են, դրա վերաբերյալ, այդ գործարքը անելու վերաբերյալ գումարներ են ստացել նրանք: Հետևաբար, այս մարդկանց հետ ո՞ւր պետք է գնայի: Սակայն ամենակարևոր խնդիրը այն է, որ այս մարդկանց վերաբերյալ, նրանց գործակալ լինելու վերաբերյալ, այդ գաղտնիքը, նաև մատչելի է եղել նախորդ իշխանությանը: Հետևաբար այդ

նախորդ իշխանությունը ինչո՞ւ է այս մարդուն բերել, մտցրել խորհրդարան»: Հունանյանը հայտնել է, որ, ըստ հայցադիմումի, զր պարտությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանն եւ իր տիկինը ստացել են հողերը հանձնելու վերաբերյալ գումարներ, նրանք հանդիսանում են գո րծակալ, նախորդ իշխանությունը հայցվորին բերել, մտցրել է խորհրդարան: Հայցվորի ներկայացուցչի խոսքով՝ որպես փոխհատուցում Զարուհի Փոստանջյանից երկու մլն ՀՀ դրամ են պահանջում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *