Նախ հիշեցնենք, որ այսօր լրագրող Փայլակ Ֆահրադյանը իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթեր էր դուրս եկել, որտեղ էլ հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության բարձր տեխ-նոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հար ձակվել է սրճարանում իր վրա, հար վածել իրեն, ապա
հեռացել: Լրագրողը պատմել է, որ նա այսօր սրճարանում աշխատանքային ժամին տեսել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին, մոտեցել է նրան, որ ճշտի, թե արդյոք ի՞նչ գործ ունի աշխատանքային
ժամին նախարարը սրճարանում, որին ի պատասխան նախարար Հակոբ Արշակյանը ասել է, թե նա գիշերներն էլ է աշխատում, որ իր համար բոլոր ժամերը աշխատանքային են, որից հետո խնդրել է լրագրողին անջատել իր տեսախցիկը, իսկ տեսախցիկը
անջատելուց հետո նախարարը լրագրողին ասել է, թե նա դեռ կհիշի այս օրը, իսկ հետո էլ, երբ լրագրողը հեռացել է, նախարարը բարձրացել է վերև ու հարձ ակվել լրագրողի վրա: Քիչ առաջ արդեն համացանցում հայտնվել է տեսանյութը՝ ինչպես է նախարարը հա րձակվում հիշյալ լրագրողի վրա:
Տեսանյութ՝