Քանի որ ես ձեզնից գաղտնիքներ չունեմ, այս մեկն էլ կարևոր եմ համարում ձեզ պատմել… Ստելլա Սարուխանյան

Քանի որ ես ձեզնից գաղտնիքներ չունեմ, այս մեկն էլ կարևոր եմ համարում ձեզ պատմել… Ստելլա Սարուխանյան
Ստելլա Սարուխանյանը գրել է. Քանի որ ես իմ բոլոր տպավորություններով կիսվում եմ Ձեզ հետ, այս մեկն էլ կարևոր եմ համարում, որովհետև ես ձեզնից գաղտնիքներ չունեմ ))) Երկար ստացվեց, եթե մինչև վերջ չկարդաք չլայքեք ))))

Երեկվա վարչապետի հետ հանդիպմանը երկար եմ սպասել, կենսական նշանակություն ունեցող մի իրադարձության, որը կարծես թե ամեն օր հետաձգվում էր………… Շունչս պահած հետևում էի իր խոսելաոճին, ժեստերին, շարժ ու ձևին, անգամ, էն որ անընդհատ աչքն էր տրորում, կամ ունքը շտկում, դա էլ էր իդեալական թվում ))))

Ժողովրդի կողմից սիրված ու ընտրված վարչապետը……… Ազնիվ վարչապետը … Դե հանդիպման վերջում պարտադիր պետք է նկարվեի հետ ( որ Թրամփը կամ Պուտինը լինեին չէի էլ գնա էդ հանդիպմանը)….. Նկարվեցի…. Ու վերջ……
Այսքանը……. Ես հասկացա, որ ես ոչ մի բան չունեի խոսելու երկրիս վարչապետի հետ….Էն, որ երկար

պլանավորում էի, թե ինչպես եմ նրան շունչս պահած ( որ հանկարծ նախատեսված ժամանակիցս չծախսեմ ես շնչելու վրա) պատմում մեր հրաշք գյուղերի ու գյուղացիների պլանների ու գաղափարների մասին, մեռ նող գյուղերի վերածննդի մասին, հուսահատված

գյուղացու աչքերի փայլի ու նրա ժպիտի գույնի մասին……. Ինձ նույնիսկ թվում էր,թե նա ինձ պետք է ճանաչի…..ՉԷ ՈՐ ԵՍ ԵՄ ՀԱՅ ԳՅՈՒՂԸ……..Չճանաչեց……Միայն նրան հանձնեցի

Կանաչ ուսուցման կենտրոնի Green Training Center բուկլետն եւ ասացի, որ միակն ենք ՀՀ-ում, որ մեզ մոտ գալիս են սովորելու նույնիս արտասահմանյան երկրներից….. Հրավիրեցի կենտրոն….. Ես հասկացա, որ 2-ս էլ սիրում ենք Հայաստանը, որ 2-ս էլ քայլում ենք մեծ ճանապարհի հանդիպակաց մայթերով ….նույն ուղղությամբ, որ 2-ս էլ ամեն ինչ անելու ենք, որ աշխարհի ամենահզոր երկիրը Հայաստանս

լինի……..Բայց նա կքայլի իր բաժին մայթով, ես իմ……… Եվ մեր ուժը կկայանա մեր միասնության մեջ, առանց իրար խան գարելու — իրար օգնելու մեջ……….. Երկիրը այսքան շատ սիրելու մեջ. Ես վստահ եմ, որ մեր կառավարությունը գիտակցում է, որ ՀՀ-ի հզորացման հիմքում ընկած է գյուղերի համաչափ զարգացումը, ու եթե հողը գյուղացուն կերակրի, նա երբեք չի մտածի իր տունը լք ելու մասին…….իր երկիրը լք ելու մասին…….

Քայլում եմ իմ ընտրած կառավարության կողքով…….. ԲԱՅՑ …..Ես անկուսակցական եմ…… Իմ կուսակցությունը գյուղատնտեսությունն է, իմ իշխանությունը Հայ Գյուղը…… Հ.Գ. Իսկ Նիկոլ Փաշինյանի թիմը իրականում շատ վատն է ….Կարելի է ասել համարյա թիմ էլ չունի : 132 պատգամավորից 100-ը բանի պետք չեն……..ու թող ներեն ինձ խորհրդարանական աստվածները, առաջիկայում անուն առ անուն կներկայացնեմ……

Եվ մեզնից յուրաքանչյուրը պետք է զգոն լինի, չտրվի նախկինների սադր անքներին….. Նոր եւ գեղեցիկ կյանքի խոստումներին…… Մենք արդեն երեսուն տարի ճաշակել ենք նրանց նոր կյանք կոչվող դժ ոխքը….. Հիշեք, որ յուրաքանչյուրիս երջանկության բանալին մեր ձեռքում է , և մենք ենք որոշում մեր երջանկության, չափը, ձևը, գույնը ու դրա քանակը…..

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *