Հարգելի, պատվելի եւ սիրելի ժողովուրդ ջան, բոլորս շատ մեծ աշխատանք ունենք անելու, ահա, թե խոսքն ինչի մասին է… Ալիկ Գևորգյանը դիմում է ժողովրդին

Ալիկ Գևորգյանը գրել է. Արտահերթ ընտրություններն արդեն փաստ է։ Հարգելի, պատվելի ու սիրելի ժողովուրդ ջան բոլորս ունենք շատ մեծ աշխատանք անելու, 1- ին հերթին չկորցնենք զգոնություններս, չմոռանալով ո՛չ մեկին և ո՛չ մի կուսակցության և դաշինքի հետագիծը։ Խմբերում ու շրջապատում,

աշխատանքի վայրում,ամենուր պետք է գործենք ավելի համախումբ, մտածված ու նաւ խելամիտ։
Վերջին ամիսները ի ցույց դրեցին ամենքին ու ամեն ինչ։ Պատմական ու անչափ կարևոր օրեր և ամիսներ է մեզ բոլորիս սպասում։ Արեք չշտապենք ու սպասենք քաղաքական ուժերի հայտերին և ձևավորմանը։ Հների վերադարձը պետք է իսպառ բացառել անպայման։
Փաշինյանը իր թիմով դեռ շատ գործ ունի

անելու մինչև ընտրությունները(թիմի մաքրազ տում ու նվիրյալ պրոֆեսիոնալներով համալրում), որպեսզի մեծամասնության քվեն այլևս չմ սխվի։ Նոր, ժողովրդին սրտամոտ կուսակցությունների մասով նույնպես ժամանակ

կա կողմնորոշման համար։ ՄԵՆՔ դեռ ժամանակ ունեք ու արեք խոհեմորեն մտածենք ու հետո հանգիստ սպասենք։ Կառավարությունը և ԱԺ֊ն կարևոր գործեր ունեն վերջացնելու կոնկրետ որոշումների ու օրենքների տեսքով։ Բոլորիս լավատեսություն ու համբերություն։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *