Ս.Սարգսյանը, դա տարանի բակում տեսնելով «ֆիդայացած» Աշոտյանին, «առյուծ կտ րած» Շարմազանովին, աչքերը չռած իր համախոհներին, ոգևորված հայտարարեց, թե… Մայիս Սաֆարյան

Մայիս Սաֆարյանը գրել է. Ս.Սարգսյանը դա տարանի բակում, տեսնելով «ֆիդայանացած» Աշոտյանին,«առյուծ կտ րած» Շարմազանովին, աչքերը չռած իր համախոհներին, ոգևորված հայտարարեց. «Հանուն Հայաստանի հանրապետության կարող եմ զիջել մի ողջ իշխանություն, սակայն չեմ լքի խրամատը, որ պաշտպանում է Հայոց պետականությունը»։ Լսելուց քիչ էր մնում մարդ

արտասվեր արդեն։ Լավ է չհիշեց Չարենցին՝ թող ո՛չ մի զո հ չպահանջվի ինձնից բացի։ Թե չէ հաստատ… Բայց Աշոտյանի եւ Շարմազանովի ծափերը «վայելելուց» հետո, բնականաբար հարց առաջացավ, այդ որ «ողջ իշխանությու՞նն է» զիջել, այն որ բռ-նազա-վթեց կեղ ծիքներով և ար յունո՞վ, հետո երկարաձգեց «ինչքան ուզելու ենք, այնքան խփ ելու՞ենք»-ի միջոցո՞վ։ Եվ այդ «ողջ իշխանության» ընթացքում ՀԱՅՐԵՆԻՔԸ դարձրել էր ՓԲԸ, որտեղ որ իր հարազատներն եւ մերձավորները թալ անում, լլ կում,

կեղե քում էին երկիրը, մարդիկ 100 հազարներով էին փախչում հայրենիքից, կոր սվում էր անկախությունը, ոչնչա ցվում էր պետականությունը, ազգային արժանապատվությունը։ Հետո էլ «հանուն Հայաստանի» ցանկացավ ցմա հ մնալ«ողջ իշխանության» տերը, հետագայում ժառանգելու նպատակով իհարկե։ Ու, փառք Աստծուն, երազանքը փորում մնաց։ ժողովու՛րդը խլ եց «ողջ

իշխանությունը», ոչ թե ինքը զիջեց։ Ամեն ինչ արեց չզիջելու համար, սակայն անկարող էր։ Իսկ ինչ մնում է խրամատին, այս մարդիկ Երևանը դարձրել են ամրոց եւ բաստիոն, խրամատ ու բլինդա ժ( հիշենք Հ.Թովմասյանին) ու մարտ են վարում սեփական

ժողովրդի ու պետության դեմ՝ «հանուն Հայաստանի հանրապետության», մոռանալով, որ մի քանի ամիս առաջ իսկական մար տադաշտը
լք ել և «խրամատավորվել» էին իրենց դղյակներում։ Անգամ հիմա, ինչպես անցյալում, անամոթաբար շահարկում են Արցախի անունը,

այն Արցախի, որի համար համայն հայությունը այդքան զր կանքներ կրեց, արյ ուն ու ֆինանս ներարկեց, իսկ վերջում պարզվեց, որ այդ ամենը մի քանի 10-նյակ ընտանիքների հղ փանալու, հարստանալու համար էր, որ հույսները դնելով ուրիշների վրա,Արցախը թողել էին անպաշ տպան։ Ոչինչ չի մոռացվել,ոչ ոք չի մոռացվի…