Ես նոր տարբերակ եմ առաջարկում… 50.000 դրամ այն մարդուն, ով ընտրություններին…. Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի առաջարկությունը

Ես նոր տարբերակ եմ առաջարկում… 50.000 դրամ այն մարդուն, ով ընտրություններին…. Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի առաջարկությունը

Ինչպես գիտեք ՀՀ ներքաղաքական կյանքում կարծես թե որոշակի հստակություն է մտել, քանի որ Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառության հանդիպումից հետո պարզ դարձավ, որ ՀՀ-ում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ և դրանք ամենայն հավանականությամբ անցկացվելու են սույն թվականաի հունիսի 20-ին: Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր

էջում գրել է. «ՀՀ-ում մի խավ կա, որին ընտրությունների ժամանակ պետք է — կամ փող բաժանել որեւէ մեկին քվեարկելու համար (2017թ. ընտրությունների մոդել), — կամ էլ խոստանալ, որ հարուստներից փողերը կվերցնեն եւ իրենց կբաժանեն , հետո խա

բել (2018թ. մոդել): Ես հիմա նոր տարբերակ եմ առաջարկում։ Ստեղծել ազգային ընտրական ֆոնդ ու բոլոր նրանց, ովքեր կհամաձայնեն ասենք 50 000 դրամի դիմաց չմասնակցել ընտրություններին, ընտրելու գործը թողնելով նրանց, ում համար ընտրությունն ավելի կարեւոր է այդ փողից։ Կարծում եմ սա նոր խոսք կլինի դեմոկրատիայի կայացման միջազգային փորձում նաև»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *