«10 տարուց ավելի է՝ ծառայում է, երբեւէ որեւէ փոր ձանքի մեջ չէր ընկել: Երկու պատ երազմ տեսավ, ոչինչ չեղավ ու հանկարծ…» գտնված պայմանագրային զի նծառայողի կինը ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ է պատմում

Armtimes.com-ը գրել է. Մարտի 21-ին անհետացած եւ ընդամենը ժամեր առաջ գտնված պայմանագրային զինծառայողներից մեկի՝ Կարեն Շահնազարյանի կինը՝ Ագապին, համացանցից է իմացել, որ ամուսինը կորել է: Իսկ գտնվելու մասին տեղյակ են պահել արդեն ամուսնու բարեկամները, որոնք այս ընթացքում 1000 ու մի տեղ են դիմել պայմանագրային Շահնազարյանի գտնվելու վայրը

ճշտելու համար: «Հայկական ժամանակի» հետ զրույցում մի կերպ զսպելով հուզմունքը՝ Ագապին պատմեց, որ վերջին անգամ ամուսնու հետ խոսել էր երեկ’ մարտի 21-ի, վաղ առավոտյան: «Ժամը 7:40-ի սահմաններում էր. զանգեց, շատ կարճ խոսեցինք, ասեց՝ օրը բացվի, կզանգեմ, սակայն այդպես էլ չզանգեց: Ասեց, որ ուժեղ բու ք է, վատ եղանակ: Մի պոստից մեկ այլ պոստ էր

գնացել: Հետո որ ահագին անցավ, չզանգեց, ես զանգեցի, բայց անհասանելի էր արդեն: Չեմ էլ հիշում, թե որ կայքն էր, երեխու նկարով դրել էր եւ գրել, որ կորել է, դրանից իմացա: Հետո հեռուստացույցով էլ ամուսնուս եւ իր հետ կորած ծառայակցի

անունը ասացին՝ Աղասի Հովհաննիսյան: Նա էլ Արագածավանից է, ճանաչում ենք»,- ասել է Ագապին: Նրա խոսքով՝ ամուսինն ու ծառայակից ընկերը մոտ 34 ժամ դրսում են եղել: Տեղյակ է նաեւ, որ ցրտահ արվել են: «10 տարուց ավելի է՝ ծառայում է, երբեւէ որեւէ փոր ձանքի մեջ չէր ընկել: Երկու պատ երազմ տեսավ, ոչինչ չեղավ ու հանկարծ սա»,- զսպելով ուրախության հետ

միախառնված լա ցը՝ նշեց պայմանագրային զի նծառայողի կինը: 37-ամյա Կարեն Շահնազարյանը նախկինում Քարվաճառում է ծառայել, տվյալ տարածքը Ադրբեջանին անցնելուց հետո տեղափոխել են նրանց Ջերմուկի զո րամաս: Ագապին հույս չունի, որ այսօր կտեսնի

ամուսնուն, ենթադրում է, որ հիվա նդանոց կտեղափոխեն եւ կտեղեկացնեն, վաղը կգնա այցի: Նկատենք, որ Կարեն Շահնազարյանը Թալինի ջրանցքում խեղ դվող ընկերների կյանքը փրկած 10-ամյա Արմենի հայրն է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *