ՀՀԿ-ում «թ եժ» է… Ընտրությունների գնալու հարցը ՀՀԿ-ում դարձել է «վե ճի» թեմա… ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ «Ժողովուրդ»

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն` Հայաստանի Հանրապետական կուսակցությունում այս օրերին թ եժ քննարկումներ են լինում: Բանն այն է, որ կուսակցության մարզային, քաղաքային նախկին ղեկավարները կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանին համոզում են, որ պետք է մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, որովհետև իրենք կարող են շատ ձայներ

հավաքել ու «հայտնվել» խորհրդարանում: Մեր տեղեկություններով ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը դեռեւս որեւէ հստակ բան չի ասում իր թիմին արտահերթ ընտրություններին մասնակցել կամ չմասնակցելու հետ կապված, քանի որ նա ի կզբանե հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ իրենք նպատակահարմար չեն համարում ընտրությունների մասնակցել:

Ու դա է պատճառը, որ այս օրերին այս հարցը դարձել է այսպես քննարկումների ու թե ժ բանավ եճերի թեմա: Մենք փորձել ենք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից պարզել՝ որքանով է իրական այս տեղեկությունները: «ՀՀԿ-ի ներսում երկրի քաղաքական օրակարգին համահունչ թ եժ քննարկումներ մշտապես եղել են, կան ու նաև կլինեն: Քաղաքական կուսակցությունները, քաղաքական

մտքի դարբնոցներ են, հատկապես ՀՀԿ-ի նման ինտելեկտուալ, ազգային քաղաքական ուժի պարագայում, այսինքն երկրի օրակարգային հարցերը չեն դադարել մեզ մոտ քննարկվել հիմա էլ: Ինչ վերաբերում է ընտրություն-չընտրություն թեմային, ապա Հայաստանում ընտարական գործընթաց մեկնարկած չի, որ պաշտոնական դիրքորոշման անհրաժեշտություն լինի կուսակցությունում: Ակնհայտ է Սերժ Սարգսյանի վերջին ուղերձի դրույթի կենսունակությունը եւ խորությունը, որ առանց ՀՀԿ-ի քաղաքական գործընթացները վճռորոշ փուլ թեւակոխող չեն կարող, ՀՀԿ-ի ձայնը լսելի եղել է կա եւ լսելի կլինի»,-հայտարարեց Արմեն Աշոտյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *