Իսկ ինչո՞վ է տարբերվում հայը ադրբեջանցուց. Նարեկ Սարգսյանի կարևոր գրառումը, որը անպայման պետք է կարդալ

Նարեկ Սարգսյանը գրում է. Ուրեմն, Եթե հանեք կրոնն եւ լեզուն, ապա ինչո՞վ է հայը տարբերվում ադրբեջանցուց: Ինչո՞վ է օրինակ ինքնախաբ եությամբ տառապող հայը, որը Բաքուն համարում է հին հայկական քաղաք «Բակուրակերտ» — տարբերվում ինքնախաբ եությամբ տառապող ադրբեջանցուց, որն էլ Երևանն է համարում հին ադրբեջանական քաղաք «Էրիվան»: Ինչո՞վ է ազգայ նամոլ հայը, որը պնդում է, թե. «Բոլոր թուրքերի

նպատակը հայի ար յուն խմելն է» — տարբերվում ազգայ նամոլ ադրբեջանցուց, որը էլ իր հերթին պնդում է, թե «Բոլոր հայերի նպատակը թուրքի ար յուն խմելն է»: Ինչո՞վ է տհաս հայը, որը երազում է, որ աշխարհում այլևս Ադրբեջան պետություն չլինի – տարբերվում տհաս ադրբեջանցուց, որը երազում է, որ աշխարհում Հայաստան պետություն չլինի, ոչնչով: Բայց այս երկու ժողովուրդների մոտ էլ կան ազգայ նամոլ տգետներից

բացի փառք աստծո կան նաև նորմալ մարդիկ, նորմալ քաղաքացիներ: Բայց Ինչո՞վ է նորմալ հայ մարդը, որը երազում է խաղաղություն, տարբերվում նորմալ ադրբեջանցուց, որը երազում է խաղաղություն: Ինչո՞վ է իր որդուն կոր ցրած սգավոր հայ մայրը տարբերվում իր որդուն կորցրած սգավոր ադրբեջանցի մորից, ոչնչով:
Կամ Ինչո՞վ է սահմանամերձ գյուղի հայ գյուղացին, որը երազում է իր վարուցանքը անել առանց գնդա

կահարվելու վտանգի – տարբերվում նույն սահմանամերձ գյուղի ադրբեջանցի գյուղացուց, որը նույնն է երազում: Կամ Ինչո՞վ է Բաբաջանյանի երաժշտությունը սիրող հայը տարբերվում Մագամաևի կատարումները սիրող ադրբեջանցուց, ոչնչոով: Իսկ Ինչո՞վ է Երևանի օպերային թատրոնում Սպենդարյանի օպերաները վայելող հայը տարբերվում Բաքվի օպերային թատրոնում Հաջիբեյովի օպերաները վայելող ադրբեջանցուց: Կամ

Ինչո՞վ է սիրահարված հայ զույգը տարբերվում սիրահարված ադրբեջանցի զույգից: Իսկ Ինչո՞վ է հայ առևտրականը տարբերվում ադրբեջանցի առևտրականից: Մենք պիտի է կարողանանք հասկանալ մի պարզ բան – այս փոքրիկ տարածաշրջանում մեծ հաշվով մեր ընդհանուր շահերը ավելի մեծ են, քան մեր հակասություններն են: Որ խաղաղությունն եւ հաշտությունը մի օր անպայման գալու են: Վաղ թե ուշ, ուզենք թե չուզենք մեր ժողովուրդները հաշտվելու են իրար հետ, նորմալ հարևանություն են անելու իրար հետ, առևտուր են անելու,

ապրելու են խաղաղ երկնքի տակ, ի վերջո: Որ օրը թեկուզ մի մազաչափ հնարավորություն եղավ — էդ օրը հատկապես երկու երկրների սահմանամերձ տարածքներում ապրողները վազելու են, որ իրար հետ առևտուր անեն:
Հայերն ու ադրբեջանցիները ոչ մի բանով չեն տարբերվում ֆրանսիացիներից ու գերմանացիներից, որոնք պատմության ընթացքում պատե րազմել են իրար դեմ, սպ անել իրար, ավե րել միմյանց երկրները, անթիվ-անհամար տառա պանքներ պատճառել միմյանց, բայց վերջիվերջո հաշտվել են, սկսել են համագործակցել իրար հետ և այսօր ապրում են խաղաղ երկնքի տակ ու բարգավաճում են մեկը մյուսով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *