Ընդդիմության լիդերների հանդիպում է տեղի ունեցել… Վազգեն Մանուկյանը շատ նե ղսրտած է եղել և հայտարարություն է արել. ՄԱՆՐՄԱՍՆԵՐ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մի քանի օրեր առաջ ընդդիմության լիդերների հանդիպում է տեղի ունեցել: Մենք Տեղեկացանք, որ հանդիպմանը ներկա են գտնվել ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն եւ Սերժ Սարգսյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Վանեցյանը, ՀՅԴ

ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու ՀՓՇ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպման ժամանակ քննարկվել է իշխանությունների հետ հունիսի քսանին արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու հարցը: Մենք տեղեկացանք, որ շատ նեղս րտած է եղել հատկապես Վազգեն Մանուկյանը, որը հայտարարել է, թե ինքը չի պատրաստվում

ընտրություններին մասնակցել, ավելին՝ շարունակելու է իր՝ փողո ցային պայ քարը, որի միջոցով վստահ է՝ կկարողանա հասնել ցանկալի արդյունքի ինքը: Վազգեն Մանուկյանն իր խոսքում նշել է, որ հավաքված ու-ժերն այդպես էլ իրենց ողջ ռեսուրսը

չօգտագործեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անելու համար, ինչի համար էլ այսօր ունեն նման իրավիճակ, երբ Փաշինյանն է որոշում՝ երբ եւ ինչ ձեւաչափով պետք է գնան ընտրությունների: Ավելին՝ Վազգեն Մանուկյանն իր խոսքը կառուցել է` ակնարկելով, որ իրենց ներսում եղան ուժեր, ովքեր իշխանությունների հետ բանակցությունների գնացին, նրանց հետ հաշվի

նստեցին, դրա համար էլ իրենք պար տվեցին: Լիդերներից մի քանիսը փորձել են Վազգեն Մանուկյանին վստահեցնել, որ միայն այս տարբերակով կարող են հասնել իշխանափոխության, սակայն Մանուկյանն անդրդվելի է մնացել: Իսկ ինչ վերաբերում է

ընտրություններին մասնակցելու ձեւաչափին, ապա ընդդիմության լիդերները վերջնական որոշում չունեն: Կարծես թե, բացի ՀՅԴ-ից ու Ռոբերտ Քոչարյանից, բոլորը կարծում են, թե պետք է ընտրություններին մասնակցել առանձին-առանձին: ՀՅԴ-ն եւ Քոչարյանը հավանաբար կմասնակցեն «Քոչարյան» դաշինքով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *