Ազգի ձայն ունեցանք՝ ի դեմս Մգեռ Առմենիայի… Մնում է մեր Մասիվի քուչի ձայնը ստեղծվի, իսկ եթե լուրջ, ապա… Ստյոպա Սաֆարյանի գրոռումը

Ստյոպա Սաֆարյանը գրել է. Ազգի ձայն ունեցանք՝ ի դեմս Մգեռ Առմենիայի: Արցախի ձայն ունեցանք՝ ի դեմս Իմ քայլը լքած պատգամավորների: Դե ֆակտո Սյունիքի ձայն կունանանք ի դեմս Սյունիքի մի քանի համայնքապետերի արդեն: Մնում է մեր Մասիվի

քուչի ձայնը ստեղծվի․․․ Փաստորեն, ամենամեծ մասշտաբի ձայնի մասին բոլոր դեպքերում Մգեռ Առմենիան է մտածում
Իսկ եթե լուրջ, ապա այս ռեգիոնալ «քաղաքական-հայրենասիրական» վիճակն ունեցանք մեկ էլ 1998 թվականից հետո, երբ որ

հայրենակցական միությունները բացահայտ քաղաքականության սուբյեկտ դարձան՝ Ջավախքից մինչև Բաշ-Աբարան եւ Գարդմանքի ու այլն հայրենակցական միություններ․․․ Դեհ, Արցախը ցա վալիորեն դեմո նիզացրած «խմբի ձայնի» մասին չհիշեմ․․․․ Ու մեր ող բերգություններից շատերը նաև այդտեղից եկավ․․․ Մի արեք, Հայաստանը փոքր երկիր է, սոսկ ռեգիոն առ ռեգիոն կամ

մանրամասներով սիրելու երկիր՝ ինչպես կասեր Վանո Սիրադեղյանը․․ Սակայն Հայաստանը գավառների միություն չէ, որ ամեն գավառ իր առանձին «ձայնի» խմբակցությունն ունենա․․․ Տավուշի սահմանին մեկը փռշտում է, մինչև Արցախի առաջնագծի վերջին կետը ցն ցվում է, ու հակառակը․․․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *