ԼԱՎ ԼՈՒՐ. Որոշակի հաջողություններ են արձանագրվում գեր իների վերադարձի հարցով. ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանը ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ է հայտնում

Ռուսաստանի ղեկավարության գերակա ուղղություններից 1-ն է Լեռնային Ղարաբաղի պարտ երազմի հետևանքով գեր եվшրվшծների վերադարձի հարցի լուծումը, և արվում է հնարավոր ամեն ինչ՝ այդ հարցին արագ լուծում տալու համար: Ինչպես տեղեկացնում է

«Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը սպասվող քննարկումներին:
«Այդ ուղղությամբ աշխատանքներ են ընթանում է, ու որոշակի հաջողություններ են արձանագրվում: Վստահ եմ, որ հետագայում

ամեն ինչ կարվի, որ այդ հարցն իսկապես լուծվի ու հնարավորինս արագ լուծվի: Մեր դիրքորոշումը դուք գիտեք, ավելի տրամաբանական մոտեցում է «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափն է: Արվում է հնարավոր ամեն ինչ, շփումների ժամանակ այդ հարցը

կքննարկվի»,- ասաց Կոպիրկինը: Ակնկալվում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի երկուսին Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում կհանդիպի Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *