Ամենավատը արդեն եղել է, իսկ սար սափելին դեռ առջևում է. Միքայել Մինասյանի նոր գրառումը

Միքայել Մինասյանը իր էջում գրել է․ «Երբ 3 ամսից սարս ափահար փորձեք հասկանալ մեր ֆինանսատնտեսական անկման պատճառները կամ 2021 թվականի ամռանը բացահայտեք օրինակ, որ Սյունիք գնալն անվտանգ չէ, կամ էլ շոկի մեջ պատմեք, թե ոնց են մարդիկ ապրում Շուռնուխում ու ամեն օր կռ իվ տալիս ադրբեջանցի

զինվորների հետ եւ երբ հերթը հասնի, թե «ոնց եղավ», հիշե՛ք այս օրերը, օրինակ հենց այս օրը։ Նույնիսկ այսօր, եթե Նիկոլը հրաժարական տար, ապա նոր իշխանությունը կկարողանար Շուռնուխի համար կռ իվ տալ։ Բայց մեր ժողովուրդը քննարկում է ընդդիմությունը վատն է, թե լավն է, իսկ Նիկոլն էլ որոշել է, թե քանի դեռ

ստերը անցնում են ու ֆեյքերով կարող եմ մնալ իշխանության՝ Հայաստանի սահմանները մաս-մաս հանձնելով թշ նամուն: Հետո չփնտրեք դավադրություններ։ Ամեն ինչ շատ պարզ էր։ Շուռնուխի կեսից մենք զր կվեցինք, որովհետև այս իշխանությունը տականք էր, ընդդիմությունը՝ ոչ մինչև վերջ կտ րուկ, իսկ ժողովուրդը էլ՝

անտարբեր։ Վերջ։ Իհարկե ես գիտեմ, որ վերջը չէ սա։ Ու իմ ասելով դավադ րությունների տեսության սիրահարները չեն լռելու էլ։ Ավելին, ես վստահ եմ, որ հենց հիմա ինչ-որ տեղ Երևանում, Ռոստովում կամ Բըրբանկում նրանք իրենց խելոքի տեղ դրած քննարկում են մի սցենար կամ մի սցենարիստի, որպեսզի բացատրեն այս աղ ետը։ Որոշ մասն ապագայում այս ամենը պայմանավորելու է աշխարհաքաղաքական դավ ադրությամբ։ Եթե

այդքանի հավես չունենան էլ, փորձելու են գտնել ավելի պարզ բացատրություն, օրինակ ասենք այն, որ ժողովուրդը չգնաց ընդդիմության հետևից, քանի որ ասենք հներից մարդիկ կային, կամ որովհետև Նեմեց Ռուբոյի թիկնապահը 10 տարի առաջ մարդ էր ծեծել, կամ Վազգեն Մանուկյանը բեմում թեթև էր հագնված, դե ինչ աներ Մակունցը։ Նրանք Կխոսեն ամեն ինչի մասին, բացի փաստերից ու իրականությունից։ Իսկ

իրականությունը տեղավորվել է դժոխ քային մի եռանկյունում մեջ, որի մի անկունում դավ աճան, վիժ վածք ու ստոր մարդաս պաններն են՝ Նիկոլի գլխավորությամբ։ Եռանկյան մյուս անկյունում հիմարացված, չար ացած ու իր սխալները չընդունող «ժողովուրդն» է, որն չի ցանկանում ընդունել իր սխալը, մտածում է, որ ամենավատն արդեն անցյալում է, իսկ հիմա, որ Նիկոլը գնա, Մանվելը կվերադառնա ու մոռանալով, որ

Մանվելը ոչ մի տեղ էլ չէր գնացել, ավելին՝ նա արդեն մա հացել է։Իսկ եռանկյան երրորդ անկյունում արդեն քաղաքական և ինտելեկտուալ էլի տան է, որը այդպես էլ չկարողացավ դուրս գալ Նիկոլի թելադրած կործ անարար պրոլե տարական հեղափոխության ճի րաններից։ Եվ այս դժո խային եռանկյունու մեջ կորում է մի ամբողջ սերունդ, նաև հանձնվում մի ամբողջ երկիր ու մս խվում է ապագայի ար հավիրքից փրկվելու հնարավորություն։

Բոլորը մոռացել են, թե իրենք ինչի են հավաքվել։ Գոռ ոցի ու ճչ ոցի մեջ արդեն կորավ նպատակը։ Մինչդեռ փաստը մեկն է: Եվ ձեզ վստահեցնում եմ՝ չի եղել դավա դրություն 2018-ին և չկա հիմա։ Եթե ժողովուրդն ուզում է դուրս գալ փողոց, ապա չկա ուժ, որ կարող է նրան հետ պահել։ Չկա դավա դրության տեսություն. ընդդիմությունը կարող էր, բայց չարգ ելեց Նիկոլին մտնել Եռաբլուր և նախընտրեց ինքը այլ վայրում անել

հանրահավաք։ Չկա նաև տրամաբանական բացատրություն՝ ինչու մարդիկ չեն ուզում խոսել: Կա միայն մարդկային հիմարություն, իսկ ընդդիմության կողմից՝ երկրի տեմպից ու ռիթմից հետ մնալ։ Նիկոլի և նիկոլականների մասին էլ նույնիսկ չեմ ուզում խոսել ես։ Նրանք ուղղակի ար յունով թ քում են երկրի ու ժողովրդի վրա։

Ահա այն ամենը, ինչ պետք էր հիշել։ Հիշեք այս օրերը, որ հետո չընկնեք դավա դրության տեսությունների մեջ։ Իսկ բոլոր նրանց համար, ովքեր կարծում են, թե վա տագույնն անցել է, վատ լուր ունեմ։ Ամենավատը արդեն եղել, իսկ սար սափելին դեռ առջևում է։ Հայաստանի մղձա վանջը նոր է սկսվում, և մենք բոլորս դրա պատասխանատուն ենք։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *