Արդեն կես տարի անցավ եւ դեռ ոչ մեկ չկանգնեց արդարադատության առաջ, բացի… Հայարփի Իսպիրյանի ՀՈւԶԻՉ գրառումը

Հայարփի Իսպիրյանը իր էջում գրել է.
Այս գիշերը նման չէր մնացած բոլոր գիշերներին, նախ գլխաց ավով պարկեցի քնելու, կարծես թե իմ անկողնում չլինեի՝ չոր էր թվում, բարձս անհարմար էր։ Մտքերս խառն էին, լ ացս խե ղդում էր կոկորդս, մտածում էի ,

բայցլավ էի ,ի՞նչ եղավ, գուցե հոգնածությունից է, քնեմ կանցնի։ Չկարողացա։ Ձեռքս տարա կրկին հեռախոսը, վերցրի, մի փոքր պոեզիա կարդացի, չէ, չէր ստացվում կենտրոնանալ, պարզապես աչքերս սահում էին տառերի վրայով, ականջներումս ոչինչ չէի

լսում։ Սիրտս արագ էր զարկում, վերջույթներս սառել էին արեեն։
Չէ ,չի ստացվում քնել, արդեն ժամը 2-ն է։ Կրկին ձեռքս մեկնեցի հեռախոսը, մտա ֆբ։ Աչքիս ընկավ այս նկարը ու փլ վեցի։

Կարծես թե հոգեվիճակիս հասցեատիրոջը գտա… Չկա ,աշխարհում չկա այսպիսի դш ժան ու սոսկալի զգացողություն։ Ատում եմ պш տերազմը, որ մեզ փոխեց՝ փոխեց բոլոր առումներով։ Ի՞նչպես սփոփել այս ծնողների ցա վը, ի՞նչ ասել… Հայկի հայրը այն բոլոր հերոսացած տղաների

հավաքական հոր կերպարն է, որ արդեն ուղիղ կես տարի է յուրաքանչյուր օր ծնկում է իր 18-20 ամյա որդու քարե պատկերի մոտ, շոյում, սիրում, համբուրում ու կարոտն է առնում, խոսում է , բող ոքում այս անարդար աշխարհից… Այսքանից հետո ասում ենք, որ կյանքը շարունակվում է, ցանկանում ենք ապրել, բայց թե որքանով է ստացվում և ոնց է ստացվում չգիտեմ…

Կես տարի անցավ և դեռ ոչ մեկ չկանգնեց արդարադատության առաջ, բացի բարբաջանքներից, իրար վրա ցեխ շպրտելով՝ բամբասելուց, ոչ ոք պատասխան չտվեց այս հացարավոր լուսե տղաների կյանքերի և նրանց ընտանիքներին դժբ шխտացնելու համար։ Կես տարի է այլևս չենք ապրում, փորձում ենք ապրել…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *