Աբիժնիկը պետությունը ղեկավարում էր ի հեճուկս Կոնգրեսի ու Լեւոն Տեր–Պետրոսյանի, բայց վերջում ստացվեց, որ… Լիզա Ճաղարյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Լիզա Ճաղարյանն իր էջում գրել է. Հերիք չի՞ ձեզ գժի տեղ դնեք։ Չեմ ընկնելու Երկար–բարակ պեղումների հետեւից ես։ Պատահական ինչ հիշեմ, դա էլ գրելու եմ։ ՀԱԿ անդամ չեմ ես, այսինքն` կուսակցական չեմ ես, ԵՐԲԵՔ չեմ եղել, միայն ՀԱԿ համակիր եմ։ Բայց թունդ համակիր եմ։ Սակայն կույր համակիր չեմ։ Ամեն բան չէ, որ ինձ դուր է եկել մեր կողմերում

կամ դուր է գալիս։ Ինչը ու ոնց` ձեր գործը չի։
Սակայն հիմա որ լեզուներդ շաղ եք տալիս, հերթով հիշեցնեմ։ Որոշ կուսակցություններ` իրենց առաջնորդներով, որ հիմա նույնիսկ իմքայլականներից առավել են դոշ տալիս Նիկոլի համար, հեղափոխության շրջանում դասեր էին տալիս էդ նույն Նիկոլին, որ դադարեցնի փողոցային պայ քարը։ Եթե շատ զահլա տանեք, դժվար չի որոշ

ապացույցներ գտնել։ Կոնգրեսը կանգնեց այդ ոչուփուչի կողքը` առանց նկատի ունենալու իր վերաբերմունքը էդ նույն Նիկոլի հանդեպ։Հենց վարչապետ եղավ, 1-ինը Լեւոն Տեր–Պետրոսյանը գրեց, որ անհապաղ պիտի դա տաիրավական համակարգում արմատական հեղաշ րջում անել, հակառակ դեպքում… Եւ թվարկել էր, թե հակառակ դեպքում ինչեր են սպասվում հեղափոխական

կոչեցյալներին։ Թվարկել էր հենց այն վտա նգները, որի մեջ հիմա մինչ քիթը խրված է Նիկոլ Փաշինյանը` իր «կտրիճների» հետ։ Հսկայի իր արժանապատվությամբ` նույն Լեւոն Տեր–Պետրոսյանը վեր կացավ ու գնաց էդ ինքնասիրահարվածի մոտ, որ գլուխը մտցնի Արցախի հարցի վտ անգները։ Հետո ի՞նչ լսեցինք էդ նույն Նիկոլից։ Թե բա` «ես էդ բոլորը

գիտեի»։ Տեսանք գիտեցածիդ արդյունքներն եւ մինչեւ հիմա ուշքի չենք գալիս։ Այնքան, որքան Առաջին նախագահը և կոնգրեսականներն են զգուշացրել էդ «աննախադեպին», թե ինչ վտան գներ են գլխին գալու, թե ինչ ապուշագույն ընտրություններ են անում ՍԴ–ն «ճգ նաժամից» հանելու համար, թիվ կա երկնքի աստղերին, բայց մեր զգուշացումներին թիվ չկա։

Ինչո՞վ էր զբաղված էդ ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը։ Լաաավ կուլ էր տալիս ռոբասերժիկների թուքումուրը, այլա նդակ վի րավորանքները, կեղ ծիքները, ստերը, բայց հենց Կոնգրեսից խելամիտ առաջարկ էր լսում, փրփուրը բերանին կամ ինքն էր հակադարձում, կամ` իր ալենչիկներն և բլինչիկները։ Աբիժնիկը պետությունը ղեկավարում էր ի հեճուկս Կոնգրեսի եւ Լեւոն Տեր–Պետրոսյանի,

բայց վերջում ստացվեց` ինադ արա էլերին, քամակդ տուր գելերին։ Տաք է դեռ` չի զգում։ Ինչ ցանել ես, դա էլ հնձելու ես` 1-ին նախագահի դեմ բարբաջող շայկայիդ հետ միասին իհարկե։ Իսկ հիմա հասել ես մի սահմանագծի, որից այն կողմ միայն քո եւ քո խմբի ռադը քաշելն է միակ փրկությունը ՀՀ-ի։ Մենք դա չէինք ցանկանում։ Ի՛նքդ ես փորել քո փոսը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *