Կարդացեք տող առ տող և հիշեք, թե ինչպես ռոբասեռժիկները մեջ-մեջ արեցին ու հп շոտեցին հայրենիքս․․․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ նրանց գործարքներից… Նարին Փայլակյան

Նարին Փայլակյանը իր էջում գրել է. ՀԻՇԵՑՈՒՄ երկու• Ու սրանք գալիս են հայրենիքը փրկելու՞։ Տող առ տող ընթերցեք, հիշե’ք թե ռոբասեռժիկները ոնց մասմաս ծախեցին մեր Հայաստանի բոլոր ռш զմավարական օբյեկտները, մեջ-մեջ արեցին և հп շոտեցին հայրենիքս։ Սրանց չկա ներում։ Դեռ հետ գալու հույսեր են փայփայում։

Երբե’ք ,Մենք ամեն ինչ հիշում ենք ու կհիշացնենք։ 2•#Հայաստանի_ էլեկտրական_ ցանցեր. «ՀՀ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ընդգրկվել էր 1998-2000 թթ պետական գույքի մասնավորեցման ծրագրում: Ըստ ՀՀ Կառավարության որոշման նախատեսվեց ՀԷՑ ՓԲԸ-ն մասնավորեցնել միջազգային մրցույթով: ՀԷՑ-ը օտարելու մասին որոշումը ընդունելու պահին

կառավարությունը գլխավորում էր վարչապետ Արմեն Դարբինյանը, իսկ նախագահը էդ ժամանակ Քոչարյանն էր: Չնայած մրցույթին բնագավառում կայացած միջազգային կազմակերպությունների մասնակցությանը (EDF, Union Fenosa Acex, ABB AB, AES Corporation)՝ այդ ժամանակ հաղթող ճանաչվեց օֆշ որային Midland Resources Holding LTD ընկերությունը, որն էլ գրանցված է

Նորմանդյան կղզիներում (Միացյալ Թագավորություն), բայց հիմնադիր Ալեքսանդր Շնայդերը ծնունդով ռուսաստանցի է ու Կանադայի քաղաքացի։ 2002 թ-ի օգոստոսի 26-ին Midland Resources ընկերության և Անդրանիկ Մարգարյանի ղեկավարած կառավարության մեջ կնքվեց «ՀՀ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետոմսերի գնման պայմանագիրը արդեն: Տվյալ պայմանագրի համաձայն՝

Midland Resources-ը «ՀՀ էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը գնահատել էր 37 միլիոն դոլար: Դրանից զատ, մասնավորեցնողը փոխհատուցելու էր նաև էլ ցանցերի՝ նախկինում կուտակած 25 մլն դոլարի չափով պար տավորությունները, այսինքն՝ պետությանը պետք է վճարեր ընդամենը 12 մլն 15 հազար դոլար։ Հետագայում «ՀՀ էլեկտրական ցանցերի» սեփականատերերը մի քանի անգամ փոխվեցին: 2006-ին

«ՀԷՑ» ՓԲԸ-ն վաճառվեց քաղաք Մոսկվայում գրանցված «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵՍ»-ի խմբին 73 միլիոն դոլարի դիմաց: 2015 թվականին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կայացրեց Էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար 6.93 դրամով բարձրացնելու մասին արդեն: Ավելի շուտ՝ ՀԷՑ-ը հանձնաժողովին առաջարկել էր բարձրացնել սակագինը 17 դրամով: ՀԷՑ-ի տնօրեն ռուսաստանցի Եվգենի Բիբինը, չմասնակցելով սակագնի մասին քննարկումներին ո՛չ ԱԺ-ում

ո՛չ ՀԾԿՀ-ում, սպш ռնալից նամակ էր հղել՝ ակնարկելով, որ իրենց պահանջը չկատարելու դեպքում էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրներ կառաջանան, իսկ ընկերության գնման պայմանագիրը կվերանայվի արդեն: Սրան հետևել էին բազմահազարանոց ցույցեր մայրաքաղաքում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Սեպտեմբեր ամսին արդեն «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը դիմեց կառավարությանը՝ ՀԷՑ-ի 100 տեկոս

բաժնեմասը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը փոխանցելու թույլտվություն ստանալու համար: Կառավարությունը հաստատեց գործարքը:Ըստ Պայմանագրի՝ Կիպրոսում գրանցված, оֆ շորային «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդի» հետ պարտավորությունները կիսելու էր նաև «Կասկադ-Էներգացանց» ՍՊԸ-ն՝ ըստ սեփական գրության: «Հետքի» ուսումնասիրությունները ճշտել էին, որ երկու ընկերությունների հետևում էլ

կանգնած էր ռուսաստանցի գործարար, «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը: 2015 թ-ի սեպտեմբերի 30-ին «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը հայտարարեց ՀԵՑ-ը ամբողջությամբ գնելու մասին՝ խոստանալով մեկ տարի շարունակ սпւբսիդավորել կառավարության հետ համամասնորեն, փոխհատուցել բարձրացված ու մինչև 2015 թ-ի օգոստոսի մեկը գործող սակագների տարբերությունը՝ բնակչության ու փոքր

բիզնեսի համար: Գործարքի դիմաց «Տաշիրը» պարտավորվում էր մարել ընկերության կուտակած պարտքը, որն էլ ըստ Սամվել Կարապետյանի, կազմում էր 220 միլիոն դոլար: 2017 թ-ի ապրիլի 14-ից, ըստ պաշտոնական տվյալների, ՀԷՑ-ի բաժնետերերն են «Տաշիր կապիտալ» ընկերությունը՝ 70 տոկոս ու LIORMAND HOLDING LIMITED ընկերությունը՝ 30 տոկոս բաժնեմասերով։ Շարունակելի

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *