«Սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում»… Մարտի 1-ի գործը փակված չէ, իսկ մե ղադրանքը վերացված չէ, քանի որ… Ստյոպա Սաֆարյանը ԿԱՐԵՒՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ է հայտնում

«Սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում»… Մարտի 1-ի գործը փակված չէ, իսկ մե ղադրանքը վերացված չէ, քանի որ… Ստյոպա Սաֆարյանը ԿԱՐԵՒՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ է հայտնում

Ստյոպա Սաֆարյանը գրել է. Մարտի 1-ի գործը փակված չէ, իսկ մե ղադրանքը վերացված չէ: Սահմանադրական «արդարադա տության» 42 էջ․․․ Ինչի՞ մասին է այն 1․ որ 2008թ․ մար տի մեկին ամբաս-տանյալի կողմից ձեռնարկվել են մի շարք գործողությունները, որոնք հարուցել են քր-եաիրավական գնահատականի արժանի արարքներ, որոնք նույնիսկ նրա շահերի ներկայացուցիչները չեն հերքել իրենց դիմումի մեջ եւ գտել են, որ ամբաս-տանյալը դրա համար չպետք է դա-տվի, քանի որ ա/ դա-տական պրակտիկան

«սահմանադրական կարգի տա-պալման» հարուստ փորձ չի ունեցել, որ նա իմանար, որ իր կողմից նախաձեռնված գործողությունները քր-եորեն պա-տժելի են, բ/ չի պատկերացրել, որ իր կողմից նախաձեռնված գործողությունները կարող են հարուցել նման հետևանքներ, գ/ պա-տիժը խս-տացնող կամ հան-ցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի եւ

այսպես շարունակ․․․ Մի խոսքով, արարքների որակումը ոչ մեկ, անգամ ամբաս-տանյալի ներկայացուցիչները կասկածի տակ չեն դրել /նխկիոնում ասում էին՝ ինչ արել է, գործառույթային անձեռնամծելիություն է ունեցել, հիմա դա չեն ասում կամ չեն հերքում, որ արել է այն, ինչ արել է/, այլ վիճարկել են սոսկ 300․1 հոդվածի «որոշակիությունն» եւ «համաչափությունը»։
ՍԴ որոշման բոլոր հիմնավորումների ու դիրքորոշումների մասին խոսելն այստեղ ու այս պահին անհնար է ծավալի մասին․

պարզապես ճչ-ացող մի բան․ ՍԴ դիրքորոշման հիմքում դրված ՄԻԵԴ կամ Վենետիկի հանձնաժողովների խորհրդատվական կարծիքներում բավական հստակ ասվել է, որ ընդունվող օրենքներն 1-ին հերթին պետք է քաղաքացիների համար ապահովեն «որոշակիություն», կամ մեջբերեմ ամբողջությամբ այդ հատվածը․ «Օրենքի հետևանքները նույնպես պետք է կանխատեսելի լինեն, ինչը նշանակում է, որ

օրենքը պետք է հրապարակվի նախքան դրա կիրառումը, ու դրա հետևանքները պետք է կանխատեսելի լինեն, այսինքն՝ օրենքը պետք է լինի շարադրված բավարար ճշգրտությամբ ու հստակությամբ, որպեսզի իրավունքի սուբյեկտները կարողանան դրսևորել համապատասխան վարքագիծ: Պահանջվող կանխատեսելիության աստիճանը կախված է օրենքի բնույթից (հատկապես կարևոր է քր-եական օրենսդրության դեպքում), որին հաջորդում է այն հարցը, թե արդյոք օրենքները կայուն և հետևողական են …:» Հիմա պարզվում է, որ փոխանակ

քաղաքացիները մե-ղադրեն ու նեղվեն, որ նախագահի եւ Ազգային ժողովի ընդունած քայլերը՝ Արտակարգ դրության հրամանագրից մինչև Քաղաքացիական օրենսգիրք, հետևանքների առումով «որոշակիություն չեն ապահովել» ու իր պատշգամբ դուրս եկած քաղաքացին սպ-անվել է տեղում, պարզվում է Քոչարյանի, որպես ՀՀ քաղաքացի, իրավունքներն ու ազատությունները սահմանափակող մե-ղադրանքի հոդվածն է «որոշակիություն ու համաչափություն» խա-խտել․․․ Ժողովրդական լեզվով ասած՝ «սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում» ու ՍԴ երկարաշաչունչ հիմնավորել է, թե ինչու պետք է «սելվորը ճռռա»․․․ : Մնացածին անդրադառնալու

ժամանակ դեռ կլինի։Ու այս և այլ հիմնավորումներով ՍԴ-ն գտել է, որ 300․1․ հոդվածը հակասաահմանադրական է․․․․ ՀՀ-ում ոչ մեկ այսպես օրենքով, ՍԴ որոշումներով ու ամեն ինչով այսպես կատարյալ «պաշ-տպանված» չի եղել ու չէ, ինչպես նախկին նախագահները․․․ Մինչդեռ հակառակը պետք է լիներ, քանի որ նրանք էին քաղաքացու այդ պաշ-տպանվածության երաշխավորը․․․
Մեր ՍԴ-ն եղել ու մնալու է «էլիտար մարդկանց» սահմանադրական իրավունքների եւ ազատությունների երաշխավոր․․․․ Ես այլ սպասումներ նրանից, ցա-վոք չունեմ։Սակայն միևնույնն է, դա-տարանում քննվող գործի կապակցությամբ ՍԴ դիրքորոշման տակ

մասնավորապես գրել են․ » … Ներպետական դա-տարանների իրավասությունն է մեղա-դրյալի կողմից ենթադրյալ գործողությունների կամ անգործության և գործի այլ առանձնահատուկ հանգամանքների լույսի ներքո համեմատել 2009-ի ՔՕ 300.1-ին հոդվածի և քննության առարկա դեպքերի ժամանակ գործող ՔՕ 300-րդ հոդվածի հնարավոր կիրառման իրավական հետևանքները: …։».… Սահմանադրական դա-տարանը գտնում է, որ օրենքի որոշակիության պահանջ նախատեսելով հանդերձ՝ հնարավոր չէ բոլոր հարցերի

կարգավորումը նախատեսել բացառապես օրենքով, այդ պատճառով այս հարցում կարևորվում է հատկապես դա-տական ատյանների կողմից օրենքի հստակ մեկնաբանությունը:»Կարճ ասած՝ ՍԴ-ն գտել է, որ եթե անգամ առաջադրված 300․1 հոդվածի կոնտեքստում ամբաս-տանյալի իրավունքների ու շահերի պաշ-տպանության տեսանկյունից նա «զրկված է իր վարքագծի իրավական հետևանքները կանխատեսելու հնարավորությունից», միևնույնն է, դա-տարանը պետք է շարունակի գործի քննությունն եւ տա արարքի վերաորակում։ Այնպես որ՝ եթե անգամ չկա հոդված, միևնույնն է՝ կա հան-ցանք։ ՍԴ որոշումը գոնե դա չի կարողացել եւ չի կարող վեր ացնել․․․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *