ՖԻՖԱ-ում զարմացած և հիացած են Հայաստանի հավաքականի երրորդ անընդմեջ հաղթանակի կապակցությամբ. ՖՈՏՈ

ՖԻՖԱ-ն՝ Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիա կամ ՖԻՖԱ, իր պաշտոնական թվիթերյան էջում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հավաքականի տարած փայլուն հաղթանակի հետ: Հիշեցնենք, որ քիչ առաջ ֆուտբոլային Հայաստան- Ռումինիա

հանդիպումն ավարտվեց, Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ Ռումնիայի նկատմամբ 3:2 հաշվով: Հայաստանի ընտրանու գլխավրո մարզիչ Խոակին Կապառոսը խաղադաշտ էր դուրս բերել հետևյալ մեկնարկային կազմը` Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան,

Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Կարեն Մուրադյան, Խորեն Բայրամյան, Տիգրան Բարսեղյան, Նորբերտո Բրիասկո Բալեկյան և Ալեքսանդր Կարապետյան: Ընտրական փուլի երեք հանդիպումից հետո մեր ազգային թիմը

իննը միավոր ունի ու առաջատարն է մրցաշարային աղյուսակում: Հիշեցնենք, նախորդ երկու խաղում ևս Հայաստանի հավաքականը երկու հաղթանակ էր տոնել: Հիշեցնենք նաև, որ Նախորդ հանդիպումը ավարտվել էր երկու- զրո հաշվով ի օգուտ Հայաստանի հավաքականի, այդ մասին նույնպես ՖԻՖԱ- ն հրապարակում էր արել իր պաշտոնական էջում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *