ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեր հավաքականի այսօրվա հաղթանակը, անշուշտ, նվիրված է Կոմանդոսին և մեր բոլոր ընկած եղբայրներին». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Հաղթել՝ պար տություններից հետո, հաղթել՝ պար տվելիս, տանել կամային հաղթանակ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ: «Մեր հավաքականի այսօրվա հաղթանակը, անշուշտ, նվիրված է

Կոմանդոսին և մեր բոլոր ընկած եղբայրներին»,- գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ ընդամենը ժամեր առաջ ֆուտբոլային Հայաստան- Ռումինիա հանդիպումն ավարտվեց, Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ Ռումնիայի նկատմամբ երեք-երկու հաշվով: Հայաստանի ընտրանու գլխավրո մարզիչ Խոակին Կապառոսը խաղադաշտ էր դուրս բերել հետևյալ մեկնարկային կազմը`

Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Կարեն Մուրադյան, Խորեն Բայրամյան, Տիգրան Բարսեղյան, Նորբերտո Բրիասկո Բալեկյան ու Ալեքսանդր Կարապետյան: Ընտրական

փուլի երեք հանդիպումից հետո մեր ազգային թիմը իննը միավոր ունի եւ առաջատարն է մրցաշարային աղյուսակում: Հիշեցնենք , որ Նախորդ հանդիպումը ավարտվել էր երկու- զրո հաշվով ի օգուտ Հայաստանի հավաքականի:
Տեսանյութ՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *