Սիլվա Կապուտիկյանը իր ԱՅՍ բանաստեղծությամբ Ռոբերտ Քոչարյանին է վերադարձրել իր շքանշանը. Սա պարզապես կարդալ է պետք

Ռուբեն Կարոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ Այս տողերը Սիլվա Կապուտիկյանը գրեց 2004-ի ապրիլին, երբ իրավապահները աննախադեպ դաժա նությամբ ցրեցին ընդդիմադիրների խաղաղ ցույցը, նախագահ Ռոբերտ Քոչարյանի նստավայրի դիմացից։ Սիլվա Կապուտիկյանն այս բանաստեղծությամբ

վերադարձրեց նախագահին «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը, որով պարգևատրվել էր 1998-ին, նույն նախագահից, ասելով, թե «Դա իմ հոգու ճարահատ ճի-չն եմ համարում՝ ընդդեմ այս անարդարությունների»։ Քոչարյանի պատասխանը չուշացավ․ «Ուղղակի ափսոսանք եմ հայտնում: Եթե ինքը չլիներ, ավելի կոշտ պատասխան կտայի ես»։

ԱՊՍՏ ԱՄԲՈՒԹՅՈՒՆ Ես չեմ ապրում արդեն եւ ես չեմ էլ մե-ռնում, Եվ իմ չմե-ռնելը տևելու է շատ երկար, Ո՛ւր էլ լինեմ` տանը, դրսում, հեռաստանում, Ես ձեր դա-տաստանին պետք է լինեմ ներկա: Դուք, փոքր եւ մեծ տերեր, այրեր դուք ապի-կար, Առաջնորդներ չնչին եւ կեսկատար, Ստ-որ ձեր տեսակին ստորոտն էր հարմար,

Դուք եղ-ծությամբ, ստով հասաք կատար: Մտքի ընտրյալներին դուք դարձրիք ծառա Ու դարձրիք պատ-անդ, հլու ընտրազանգված,
Մի պարկ փուտ ալյուրով մարդկանց խիղճը առաք, Դուք` փչացած վաղուց` փչա-ցրեցիք նրանց: Ու լլկեցիք հոգին եւ փշրեցիք նորից
88-ի հրաշք ժողովրդին. Ստիպեցիք լքել հայրենիքը, որին Ար-յուն էին տվել, կյանք եւ որդի:

Իսկ նա, որ ստրուկին ճզմեց իր մեջ, ելա՛վ, Հանուն պատվի, պարտքի, եկավ հրապարակ, Զոր-քով, փշ-ալարով շուրջկալեցիք նրան Ու ջանացիք ջար-դել ոտքերի տակ… Օ՜, խաղատուն դարձած հայրենական մեր տուն, Ցեխերի մեջ ընկած մագաղաթյա մատյան, Կախա-ղանի սյունից կախված անկախություն, Մեր լույս երազների խավարակուռ պատյան: Ես ի՞նչ, ի՞նչ խոսքերով նզո-վք կարդամ եւ սաստ,

Ձեզ, որ խուժդուժ կարգերն այս երկնեցիք, Ուր դուք դարձաք հեծյալ, ժողովուրդը` գրաստ, Օտարի դուռն ընկած մի մուրացիկ:
Եվ ես հայ բանաստեղծ, ի՞նչ սև բախտի արժանացա, Որ նզ-ովքի խոսք եմ ասում… հային. Հզոր ճախրից հետո այս անկումը տեսա Եվ ապրեցի օրերն այս դի-վային: Ո՛չ, չեմ ապրում արդե՛ն ու ես չեմ էլ մե-ռնում, Իսկ թե — անե-ծք վերին — մնաք ինձնից երկար,
Մե՛կ է, ո՛ւր էլ հանգչեմ, ո՛ր մի գերե-զմանում, Ես ձեր դատաստանին լինելու եմ ներկա… Սիլվա Կապուտիկյան

Սիլվա Կապուտիկյանը իր շքանշանը վերադարձնելիս, իր նամակ հայտարարությունում գրել էր․ Ես, 1999 թվականին, ծննդյանս 80-ամյակի առթիվ հենց այդ ձեռքից ստացել եմ «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշան: Հետագա տարիներին Ռոբերտ Քոչարյանի ամեն մի ազգավ-նաս քայլի ժամանակ, ցանկացել եմ ետ վերադարձնել այն: Ապրիլի տասներկուսի ող բերգական գիշերից հետո այլեւս երկմտելու տեղ չի մնացել հաստատ: Ուստի ես խորին ցա-վով եւ սուրբ Մեսրոպի հանդեպ անմեղ-մե ղավորի անո-րսալի զգացողությամբ ետ եմ վերադարձնում ստացածս այդ շքանշանը, իմ այս քայլը համարելով հայ մտավորականի ցա սման ու բող-ոքի արտահայտություն ստեղծված արգահատելի կացության դեմ: Վերջում ուզում եմ ասել հետեւյալը: Հայաստանում, ԱՀ-ում, Սփյուռքում

ապրող ամեն մի հայ գիտակցում է, որ օր օրի ատամները ս-րող թշ նամուն հիմնավորապես դիմակայելու համար այս պահին առավել է կարեւոր երկրի իրավիճակի կայունությունը, պետության ամրությունը: Բայց զե նքով եւ բ ռնություններով ձեռք բերված կայունությունը երեւութական է, հղի՝ վա տթարագույն հետեւանքներով: Չի կարող իրական կայունություն լինել մի երկրում, որտեղ կա այսպիսի անջրպետ պետության ղեկավարի եւ ժողովրդի միջեւ, կուշտուկուռ դղյակների եւ կիսաք աղց հյուղակների միջեւ, որտեղ որ տիրում է փոխադարձ ատե լության մթնոլորտ, որտեղ Ռոբերտ Քոչարյանի վարած հաշվենկատ, հուսալի հենարան ստեղծելու

նպատակով ամեն մի փոքր եւ մեծ պաշտոնավայրում համերկրացի գլխավոր ունենալու անհեռատես քաղաքականության հետեւանքով երկատվել, մաս-մաս է եղել հայաստանցիների եւ արցախցիների միասնական ոգին, որի առջեւ ընկրկեց բազմապատիկ զի-նված թշ-նամին, ու որի շնորհիվ նվա-ճվեց անառիկ Շուշին: Պարոն Ռոբերտ Քոչարյանը, եթե իսկապես մտահոգ է մեր հայրենիքի ճակատագրով, եթե ուզում է, որ վերականգնվի մեր ժողովրդի երկու հատվածների՝ 88 թվականին հրաշքներ գործող միասնականության ոգին, պետք է հեռանա քաղաքական ասպարեզից: Ուրիշ ելք չկա պարզապես: Սիլվա Կապուտիկյան տասնչորս ապրիլի, 2004թ., Երեւան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *