Ով, որ ասեց հզորանանք, մեր հողերը գնանք հետ բերենք, նա մեր երեխաների համար մեկ թշ նամին է, որովհետև… Զոյա Թադևոսյանի գրառումը

Զոյա Թադևոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. Մենք զարգանալու ենք, մենք հզորանալու ենք՝ հանուն մեր ժողովրդի բարեկեցության, հանուն մեր զավակների լուսավոր ապագայի, հանուն մեր ժողովուրդների միասնական ընտանիքում խաղաղ գոյակցության, հարևանների հետ հաշտության ու բարիդրացիության: Այլ նպատակ մեր երկրի զարգացումն եւ հզորացումը պարզապես չի կարող հե տապնդել: Այլ նպատակները պետք է լինեն

միայն մարդասիրական եւ միտված լինեն համաշխարհային հանրության կողմից մշակված համակեցության միասնական կանոնների իրագործմանը միայն: Վերջ: Այս «բանաձևից» շեղվել՝ կնշանակի երկիրն ու նաև ժողովրդին ներքաշել նորոնոր վտան գավոր

արկածախնդրությունների հորձանուտ, կնշանակի մեր ժողովրդին մոլորեցնել՝ կեղծ ու վտա նգավոր, ուրիշների երեխաների կյանքերի գնով սեփական ազգակո րծան եսասիրությանը, ընչաքաղցությանը, ագահության բավարարմանը նվիրված «հայրենասիրական»

լոլոներով: Այդպիսիք մեր թշ նամին են, սիրելի ժողովուրդ, հեռու պետք է մնալ նմաններից, չվստահել նրանց:
Ով կասի՝ հզորանանք, գնանք մեր հողերը հետ բերենք, մեր երկրի, մեր երեխաների թիվ մեկ թշ նամին է ու անհուս, երդվյալ տգ-ետ է: Ուշադիր նայեք նրանց ճարպակալած եւ ինքնագոհ դեմքերին, ամեն ինչ կհասկանաք:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *