Ասում են՝ լրագրողը պիտի անկողմնակալ լինի… Այս դեպքում,այո՛, լրագրող չեմ, ՀԱՅ եմ ու այնքան դուխ ունեմ, որ հայտարարում եմ, թե… Ծովինար Բարխուդարյանի գրառումը

Ծովինար Բարխուդարյանը գրել է. «Ասում են, թե լրագրողը պիտի անկողմնակալ լինի։ Ուրեմն ես լրագրող չեմ… Երբ պատ երազմից դեռ կես տարի անց էլ զո հվածների անուններ եմ կարդում, Երբ բարեկամս հրաժարվում է ԴՆԹ հանձնել ու նա հույսով սպասում է որդուն, Երբ բարևից հետո 1-ին հարցը դարձել է՝ խոխա-ռախա լոխ թամամը՞ք, Երբ Ստեփանակերտի փողոցներում

հանդիպում եմ իմ ռեպորտաժների գյուղացի հերոսներին եւ միասին երանի ենք տալիս էն օրերին, որ իրենց օջախներում էինք հանդիպում մենք, Երբ Հայրենիքիս 75 տոկոսը հանձնվել է եւ եղածն էլ սահման է հիմա արդեն, Երբ պառկում եմ հույսով,որ առավոտյան պայ թյունից չեմ արթնանա ,սակայն վեր եմ թռչում զինվորական ամուսնուս բղ ավոցից՝թորքերը կյամն Արմո…

մինամյոտը… Երբ դպրոցից տուն հինգ րոպեանոց ճանապարհին հինգ անգամ զանգում եմ երեխաներին, Երբ ամաչում եմ գունավոր զգեստ հագնել, քանի որ հարևաններս սևազգեստ են, Երբ աննախադեպությամբ տա ապող ստ ահակներն ամեն օր աննախադեպ լ պիրշ

հայտարարություններ են անում,մոտեցումներ շտկում, 1000-ավոր անտունների աննախադեպ բնակարաններ խոստանում, սահմանին կրա կոցների աննախադեպ բացակայությամբ հպարտանում, այն դեպքում,երբ խաղաղ բնակիչներ են քարկ ոծվում հիմա, Երբ անհայրենիք չհայներին աղուհացով են դիմավորում, երբ…երբ… երբ… Այս դեպքում,այո՛, լրագրող չեմ, ՀԱՅ եմ… Ու այնքան դուխ

ունեմ, որ ասում եմ Քարվաճառն էլ է մերը, Շուշին էլ, Հադրութն էլ, Քաշաթաղն էլ, Ակնան էլ, Ջրականն էլ,Կովսականն եւ Վարանդան էլ,Արարատն էլ,Մուշն եւ Սասունն էլ, ա’յ մանկուրտ թորքեր… Հ.Գ.Նրանց, ովքեր ճանապարհին ինձ մոտենում եւ ասում են՝ էտ հունցը՞ս ամեն օր տրանց անունները կարդում… Ասեմ՝ ձեր լռության պատճառով եք մինչև հիմա այդ անունները

լսում… Եթե ամեն թողարկման սկզբում արդեն կես տարի է լսում եք նոր հայտնաբերված աճ յունների մասին եւ մենք չեք սթափվում, շարունակելու եք լսել այդ անունները։ Իսկ իմ սիրելի գործն արդեն վեց ամիս է արդեն ապրելակերպ չէ, այլ պարզապես, հայրենիքում ապրելու միջոց, ավելի ճիշտ՝ ապրուստի միջոց…»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *