Խոսելու ժամանակն է. Մի դուռ կա, որի հետևում դեռ ոչ ոք չկա։ Այդ դռան մոտ պետք է հավաքվեն բոլոր նրանք, ովքեր… Դավիթ Գրիգորյանի ԿԱՐԵՎՈՐ կոչը

Դավիթ Գրիգորյանն իր էջում գրել է. ԺԱՄԱՆԱԿՆ Է. Խոսե՛լ։ Տևական շրջան ես լռում էի, որովհետև բոլորը գп ռում էին, իսկ երբ դու արտահայտվում ես շշկով, բայց շուրջդ անպիտան աղ մուկ է, ապա ավելի լավ է լռել և թեկուզ шղ մուկում մտածել։ Լռության 2 ամիսների ընթացքում ժամանակ կար նայել այս քաոտիկ քաղաքական կտավին ամբողջությամբ։

Իմիջայլոց, հանուն արդարության նշեմ, որ տվյալ կտավը բացարձակ դատարկ ու անտաղանդ խզբզոց է, քանի որ հեղինակը մենք բոլորս ենք․ մեծամասամբ ինքնահավան, հաստակող ու այլակարծություն չհшն դուրժող, դատարկախոս ու լիքը բազմաթիվ կեղծ կատեգորիաներով։ Մենք ենք այս չստացված եւ համաշխարհային

կոլեկտիվի կողմից անընկալելի կտավի հեղինակներն էլ, մոգոնողներն էլ։ Սակայն կա այս հասարակությունում մի բավականին գիտակից մաս, որը ևս լռում է։ Ես ենթադրում եմ, թե ինչու։ Խորը մտածող անձինք միշտ ավելի խորն էլ տանում են այդ ցш վը, դժ վարությամբ են իրենք իրենց դուրս բերում հուսալքության շշից եւ ուշքի գալով՝ գործում։ Հետևելով ամենժամյա հաճախականությամբ ձևավորվող պրոցեսներին, դրանց գործող

անձանց եւ ի հայտ եկող նոր դեմքերին, ակամայից համոզվում ես, որ հասարակությանը տարբեր շրջաններում հիվш նդացրած խմբակները, խմբերն եւ ուժերը չեն փոփոխվում և հիվш նդացնելու գործից չեն հոգնում։ Ամեն բան ընթանում է ճիշտ այն սցենարով, ինչպես օրինակ՝ 20 տարի առաջ։ Կա (կամ համոզում են, որ էդքանն են) քաղաքական երկու բևեռ, որոնք մի վերմակը ուղիղ երկու կես են անում՝ ցույց տալով, որ դրա տակ որևէ

այլ 1-ը տեղավորվել չի կարող։ երկուսին էլ, ի դեպ դա շատ ձեռնտու է, հենց այս հարցում է, որ երկուսի շահերն էլ համըկնում են։ Նրանց անկողնում 3-րդը պետք էլ չի։ Իրենք իրենց ին տիմ հարցերը երկուսով էլ կլուծեն։ Բայց այդ վերմակի անունը Հայաստան է, և երկու մարդուց (իրենց թիմերով) բացի տվյալ վերմակը հավասարաչափ պատկանում է 2 միլիոն այլ անձանց նույնպես։ Եթե այդ 2 միլիոնից հանենք այս երկուսի համախոհներին` մեծահոգաբար

ամեն մեկի համար առանձնացնելով 5 հարյուր հազար անձ, ապա տակը դեռ մոտ մի ամբողջ միլիոն մարդ մնում է։ Հանենք ևս 5 հարյուր հազար՝ բացարձակ անտարբերներին, որոնք ինչպես ապրել էին պш տերազմից առաջ, այդպես էլ ապրում են հիմա՝ չխորանալով Հայրենիք գաղափարի շուրջ, դեռ մի կես մլն մարդ էլ մնում է այստեղ։ Լավ, էդ կես մլն-ի մեջ չկա՞ արդյոք 5 հարյուր հոգի մարդ, որոնք հոգնել են այս երկկողմանի քաղաքական փոխհրшձ գություններից եւ պատրաստ են

միավորվել ոչ թե անձանց, ոչ թե դրանց շահերի ու նպատակների, այլ ազգային գաղափարի ստեղծման և առաջխաղացման, դրա իրագործման առաքելության շուրջ։ Չեմ ցանկանում հավատալ, որ ՀՀ-ի արգանդը չո-րացել է, որ բոլորս էն աստիճան հուսալ-քված ենք, որ քաղաքական Մш հապшրտների էդ գունդը չենք կարող ստեղծել ու անտեսելով յուրաքանչյուր անձնականը, ընդհուպ զп հաբերելով ամենաթակն և սիրելին՝ սիրել Հայրենիքն ավելի ու օգնել, որ այն ապրի։

Անգամ ծան-րագույն այս շրջանում պայծառ ուղեղները չեն մարել, պարզապես վերաիմաստավորման քուն են մտել։ Գիտակից և մտածող, այլընտրանք փնտրող անձինք չգիտեն ու՞մ մոտ գնան, ո՞ր դուռը թшկեն, որ ազնիվներին գտնեն, որ անկեղծներին հետևեն։ Այս ազնիվները և անկեղծները չկան, որովհետև բանիմացները փնտրում են հենց իրենք իրենց։ Մի դուռ կա, որի հետևում դեռ ոչ ոք չկա։ Այդ դռան մոտ պիտի հավաքվեն նրանք, որոնք տանել չեն կարողանում ներկա-նախկին կեղծ օրակարգը, որոնք չեն դիրքավորվում որևէ ճամբարում,

որովհետև չեն հավատում դրանցից որևէ մեկին։ Պետք է հավաքվեն, բացեն այդ դուռը և իրենցով լցնեն դատարկ սենյակը, ծանոթանան և քննարկեն, ակտիվ գործեն ու առաջ շարժվեն։ Վերմակը խլեն թե՛ նիկոլի, թե՛ հականիկոլականների վրայից, մի լաաաավ թափ տան փոշուց, կե ղտից և փռեն բոլորի վրա, որ այս երկու մլն-անոց երկրի ամեն մի քաղաքացի իրեն ծածկված և ապահով զգա։ Ոչ նախկին և ոչ էլ ներկա։ Ապագայի ուժ է անհրաժեշտ․ պրագմատիկ,

սառնասիրտ, մաշված կտավին կյանք տվող, վրձինը ձեռքում վստահ պահող, երիտասարդ ու փորձառու, ինչը ամենակարևորն է, Հայրենիքը չմասնատող, քառակուսի կմ-ով չչափող, փողով չկշռող, այլ դրա խոր արժեքը գնահատող։ Ընկերներ, ինձ ֆեյսբուքյան ցանկում քչերն են անձամբ ճանաչում,

բայց եթե ձեզ ծանոթ է զգացումը, երբ шտ ելով шտ ում ես քո հայրենիքը վերջին 20 տարիների ընթացքում шտ ած ու մինչև ոսկորները կր ծած ու ծծ шծ բոլոր տիպի քաղաքական ուժերին, միգուցե պահն է հավաքվել դատարկ սենյակի դռան մոտ, ներս մտնել և սկսել գործել։ Հ․Գ կուզենայի, բնականաբար լինել անհոգ քաղաքացի, ով հարկերը մուծում, օրենքը չի խախտում ու անհոգ

ապրում է՝ նույնիսկ վարչապետի անունը չիմանալով, բայց քաղաքացի լինելն է նույնիսկ մեր Հայրենիքում դարձել տան ջանք։ Եկեք ծանոթանանք, քննարկենք և հասկանանք, բոլորից զատ մե՛նք մեր տանը մեծ մաքրություն կկարողանա՞նք կազմակերել։ Վստահ եմ, որ ԱՅՈ՛։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *